Բայրամովը յայտարարել է, թէ Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողութեան առաջարկը

Բայրամովը յայտարարել է, թէ Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողութեան առաջարկը

Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողութեան առաջարկը. նման յայտարարութեամբ է հանդէս եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին յայտնել է  tert.am-ը:

«Նախագահի անում է ադրբեջանական կողմի բազմաթիւ առաջարկներ։ Դրանցից մէկը Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է։ Սակայն հայկական կողմը հրաժարուել է զուգահեռ վերահսկողութեան առաջարկից։

Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողութիւն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակէտի գործառոյթ մտցնելու համար։ Ըստ հաղորդագրութեան՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործուել 3 ուղղութեամբ՝ քաղաքացիների, բեռների եւ տրանսպորտային միջոցների համար», — ասել է Բայրամովը։

Յիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանաւորուածութիւնները, ապօրինաբար անցակէտ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զօրակազմի պատասխանատուութեան գոտում: Հաղորդուել է, որ ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցութիւնները։

Share