ՌԴ ԱԳՆ-ն յայտարարել է «միակողմանի քայլերի անընդունելիութեան մասին»

ՌԴ ԱԳՆ-ն յայտարարել է «միակողմանի քայլերի անընդունելիութեան մասին»

ՌԴ ԱԳՆ-ն այսօր «լուրջ մտահոգութիւն է յայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատուութեան գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպէս նաեւ պաշտօնական Բաքուի եւ Երեւանի միջեւ երկխօսութիւնում իրավիճակի կապակցութեամբ»:

ՌԴ ԱԳՆ-ի յայտարարութեան մէջ ասւում է.

«Ծայրահեղ մտահոգութեամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման եւ տարատեսակ միջադէպերի աճ, ինչի հետեւանքով երկու կողմից պարբերաբար զոհեր են արձանագրւում։ Ոչ պակաս վտանգաւոր ենք համարում Ադրբեջանի եւ Հայաստանի հանրային տիրոյթում մեղադրական եւ ագրեսիւ հռետորաբանութեան աճը։ Ապրիլի 23-ի իրադարձութիւնների զարգացման համատեքստում յատուկ նշում ենք բոլոր միակողմանի քայլերի անընդունելիութիւնը, որոնք խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան հիմնական դրոյթները՝ անկախ նրանից՝ խօսքը գնում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցուած փոփոխութեան կամ այն խաղաղութեան օրակարգին չհամապատասխող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։

Կոչ ենք անում կողմերին անյապաղ վերադառնալ գոյութիւն ունեցող պայմանաւորուածութիւններին։ Ելնում ենք նրանից, որ որեւէ դէպքում չպէտք է տուժի տեղի բնակչութիւնը եւ չպէտք է որեւէ խոչընդոտներ ստեղծուէն նրա կենսագործունէութեան համար։

Գտնում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդիւնք են երկարամսեայ պարապուրդի եւ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայութեան՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանաւորուածութիւնների հիմնական ուղղութիւններով, ներառեալ տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան պայմանագրի դրոյթների համաձայնեցումը։ Ակնկալում ենք, որ Բաքւում եւ Երեւանում քաղաքական կամք կդրսեւօրէն եւ մօտ ապագայում կը կարողանան յաղթահարել այս բացասական դինամիկան։

Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին՝ ինչպէս քաղաքական մակարդակում, այնպէս էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարութեան մասնակցութեամբ։

Նաեւ զգուշացնում ենք արտաքին արեւմտեան խաղացողներին եւ նրանց պատեհապաշտ օրակարգով աշխատող տեղական ռուսատեաց տարրերին ձեռնպահ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թւում՝ Ռուսաստանի դէմ սեւացնող արշաւի միջոցով»:

Share