Բանաստեղծութիւններ՝ Սաթօ Ա.

Բանաստեղծութիւններ՝ Սաթօ Ա.

Սաթօ Ա.

ԱՊՐԻԼ

Ողջ աշխարհում գարնան անուշ
Այս ամիսը
Յոյսի,լոյսի ու զարթօնքի,
Ճիգ ու ջանքի ու նոր կեանքի,
Վերածաղկման ու փթթումի
Մի ամիս է.
Իսկ քեզ համար,–
Իսկ քեզ համար իմ ժողովուրդ,
Մեծ Եղեռնի սարսափների
Վերյիշումի մի նոր ամիս,
Որն այսօր իր վշտագին
Հունը փոխել,
նոր լուսաշող հուն է բացել,
Բացել Ճամբան մեր պայքարի
Ջէնքի լեզւով` ոգով դարի:
Հայ ժողովուրդ,եթէ քո տաք երակներում,
Դեռ հոսում է նոյն արիւնը
Անմեղ ու Սուրբ մեր զոհերի,
Ուրեմն այս լոյս ամիսը պիտի լինի
Մեր Սուրբ երդման ամրապնդման,
Մեր իղձերի իրագործման,
Ուխտի ամիս:
Պիտի լինի հիմնաքարը մեր գալիքի,
Հուր գնդակը մեր սուրը զէնքի
Ու դրօշը՝
Ազատ անկախ հայրենիքի.
Դէ, ել ոտքի:

ԳԱԼԻՔ ՕՐԵՐԸ …
Գալիք օրերը ի՞նչ են բերելու.
Վառ արեգակներ, լոյս, ազատութի՞ւն,
Թէ՞ կուռ շղթաներ, նոր դժբախտութիւն։

Գալիք օրերը ի՞նչ են բաշխելու.
Խաղաղութի՞ւն, կեա՞նք բարեբեր,
Թէ՞ որ մարտեր արիւնահեղ։

Գալիք օրերը մեզ ի՞նչ են տալու.
Կախարդական մի բանալի,
Թէ փականքն են ամրացնելու
Մեր դէմ կանգնած գոց դռների։

Աստւածներ չենք ու չգիտենք,
Բայց միութեան ու հաւատքի
Զէնքով զինւած,
Պիտ սպասենք գալիքներին,
Որ դիմանանք չարիքներին։

Share