Համագործակցութեան յուշագիր՝ Գրանիտի եւ Աշանի միջեւ
Ապրիլի 18-ին ԱՄՆ Իլինոյս նահանգի Գրանիտ քաղաքը եւ Արցախի Հանրապետութեան Աշան համայնքը ճանաչուել են քոյր քաղաքներ: Այս մասին յուշագիր է հրապարակել Գրանիտ քաղաքի քաղաքային խորհուրդը, որով հիմք է ստեղծւում երկու քոյր քաղաքների միջեւ երկարաժամկէտ համագործակցութեան, եւ հնարաւորութիւն է ընձեռւում «մտքեր փոխանակել Աշան համայնքի յետագայ տնտեսական կայունացման, մշակոյթի զարգացման համար, որը կնպաստի ուժեղ սոցիալական կապեր հաստատել Արցախում»:
ՀՅԴ Հայ դատի Հարաւային Իլինոյսի յանձնախմբի եւ Հայ դատի Արցախի գրասենեակի ջանքերի շնորհիւ այս երկու բնակավայրերի միջեւ բարեկամական կապերի հաստատումը յստակ ուղերձ է յղում Աշանի եւ Արցախի ամբողջ ժողովրդին, որ նրանք միայնակ չէն, քանի որ սփիւռքի իրենց հայրենակիցները եւ նրանց կողմից ընտրուած պաշտօնեաները կը շարունակէն պաշտպանել հայրենիքում ապրելու արցախցու իրաւունքը: