Շաբաթ Ապրիլ 22ի առաւօտեան ժամը 1-ի սահմաններում Գլենդելի Միջին Արևելեան մի ռեստորանում կրակոց է տեղի ունեցել: Հրաձգութիւնը տեղի է ունեցել Սենթրալ պողոտայի եւ Լեքսինգթոնի անկիւնում գտնուող Ֆնիսիա ռեստորանում։
Աւելի ուշ շաբաթ օրը ձերբակալուել են երկու հայ ազգի կասկածեալներ՝ 43-ամեայ Է.Ա.Լոս Անջելեսից եւ 40-ամեայ Վ.Ա. Գլենդելից: Ըստ Գլենդելի ոստիկանական բաժանմունքի նախնական տեղեկութիւնների, ռեստորանի վարիչը զանգահարել է 911 եւ յայտնել, որ ռեստորանի ներսում կրակոցներ են հնչել։
Ոստիկանութեան ժամանման պահին ոչ մի կասկածեալ կամ տուժած դէպքի վայրում չի եղել, քանի որ երկու տուժածները տեղափոխուել են հիւանդանոց՝ հրազէնային վնասուածքների բուժման համար:
«Մեր նախաքննութեամբ պարզուել է, որ այս դէպքը մեկուսացուած դէպք է, եւ հասարակական անվտանգութեանը սպառնացող շարունակական վտանգ չկայ»,- յայտնել են ոստիկանութիւնից։
Հրաձգութեան դրդապատճառը դեռ պարզւում է։
Ոստիկանական Բաժանմունքը միջադէպի վերաբերեալ տեղեկութիւններ, կադրեր կամ լուսանկարներ ունեցող անձերից խնդրում է զանգահարել Գլենդելի ոստիկանական բաժանմունք 818-548-4840 հեռախօսահամարով կամ ներկայացնել անանուն տեղեկանք 1-800-222-8477 հեռախօսահամարով:
Նոյն օրը Շաբաթ առաւօտեան ժամը 2-ից 4-ը անյայտ անձինք ներխուժել են 10 ռեստորաններ Գլենդելում: Բոլոր ռեստորանները գտնւում են Կոլորադո փողոցի եւ Գլենդել պողոտայի շրջակայքում և Բրենդ պողոտայում:
Չնայած գործատեղիների տասնեակ հազարաւոր դոլարների վնասին, բացի վերջին 3ի պարագային ոչինչ չի գողացուել։ Շրջակայ ձեռնարկութիւնների աշխատակիցներն ասում են, որ առաջին անգամը չէ, որ խանութները թիրախ են դառնում։
Հետեւեալ թիրախ դարձած ռեստորանները գտնւում են միմեանց կողքին, բայց գտնւում են տարբեր առեւտուրի կենտրոններում՝ Patar Shawarma, Pizza Man, Rockbird, China Food Express, The Munchies, Thai Touch Restaurant, Cafe Bravo, Stone Oven Pizza, Herand’s Kitchen.