Խօսելով «Անջատում յանուն փրկութեան» տեսութեան մասին Նիկոլն է առաջին անգամ Արցախը ճանաչել ադրբեջանի մաս. Ռոբերտ Մարգարեան

Խօսելով «Անջատում յանուն փրկութեան» տեսութեան մասին Նիկոլն է առաջին անգամ Արցախը ճանաչել ադրբեջանի մաս. Ռոբերտ Մարգարեան

Քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանը իր Ֆէյսբուքի էջում գրառում է կատարել:

«նիկոլ Արցախուրացն արդէն քանիերորդ անգամ յայտարարեց, որ Հայաստանը Մադրիդեան սկզբունքներով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Թէ որքան մանկական ու ծիծաղելի են իր հիմնաւորումները, պարզ դարձաւ երէկ Աժ-ում կատարած յայտարարութիւններից:

Եթէ որեւէ մէկն Արցախը ճանաչել է ադրբեջանի մաս դա ինքը նիկոլ Արցախուրացն է եւ դրա մասին բազմիցս բարձրաձայն յայտարարել է 44-օրեայ պատերազմի ժամանակ:
44-օրեայ պատերազմի ժամանակ նրա հարցազրոյցների շնորհիւ հայ հասարակութիւնը ծանօթացաւ միջազգային իրաւունքի մի տեսութեան հետ, որը կոչւում է «անջատում յանուն փրկութեան»:

Հիմք ընդունելով «բուժիչ անջատմանէ տեսութեան (ոչ թէ իրաւունքի) բացատրութիւնը դա տարածւում է մէկ այլ երկրի կազմում ապրող ժողովուրդների պարագային, մինչդեռ նիկոլն այդ տեսութեան կիրառման մասին խօսել է այն ժամանակ երբ պատերազմը դեռ աւարտուած չէր, վճռուած չէր Շուշիի ու Հադրութի ճակատագիրը, իսկ Արցախը դէ ֆակտոյ անկախ պետութիւն էր, ինչպէս եւ հիմա:

Նոյն իր երէկուայ տրամաբանութեամբ պիտի հարց տալ անհայրենիք դաւաճանին, թէ ինքն «ի՞նչ անջատման» կամ «ումի՞ց անջատուելու» մասին էր խօսում իր հարցազրոյցներում, երբ Արցախը 30 տարի առաջ արդէն անջատուել էր ու դէ ֆակտոյ ադրբեջանի կազմում չէր:


Նման յայտարարութիւն կատարելով դեռ 44-օրեաի ժամանակ նիկոլն Արցախը պատկերացրել է ադրբեջանի կազմում:
Արցախն ադրբեջանի մաս ճանաչուել է ոչ թէ Մադրիդեան սկզբունքներով, այլ հէնց իր` նիկոլ Արցախուրացի միջոցով»:

Share