ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի խօսքով` «Հայաստան» խմբակցութիւնն անակնկալի է պատգամաւոր Թագուհի Թովմասեանի ակցիայից.
«Մենք ոչնչից տեղեակ չէինք: Թագուհի Թովմասեանն իր ելոյթի ժամանակ խօսքի կէսից ասաց, որ ամբիոնից չի հեռանալու եւ ակցիայ է իրականացնելու, ով ցանկանում է իրեն միանալ, կարող է առաջ գալ: Ալէն Սիմոնեանն էլ իր հերթին կանչեց դահլիճ անվտանգութեան աշխատակիցներին: Անկեղծ եմ ասում, որ տեղեակ չենք եղել Թագուհու ակցիայից, բացարձակապէս ոչինչ չենք իմացել»,- նշում է պատգամաւորը:
Նրա խօսքով` նման միջադէպերն անընդունելի են եւ ցանկացած պատգամաւոր կարող է ամբիոնն օգտագործել իր քաղաքական դիրքորոշումը յայտնելու համար. «Մենք ոչնչից տեղեակ չենք եղել, սակայն մարդն ունեցել է քաղաքական պահանջ եւ դա կատարել է: Նա ընտրել է պայքարի այդ եղանակը: Քաղաքական մեծամասնութիւնը ցուցադրեց իրաւունքի հերթական բռնաբարութիւնը»,- ասաց Լիլիթ Գալստեանը:
Յիշեցնենք, որ խորհրդարանում լարուած իրավիճակ էր։ ԱԺ պատգամաւոր Թագուհի Թովմասեանը յայտարարեց, որ քաղաքական ակցիայ է իրականացնում եւ չի պատրաստւում հեռանալ ամբիոնի մօտից։
ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը նիստէրի դահլիճ հրաւիրեց անվտանգութեան աշխատակիցներին։ Քաշքշոց սկսուեց պատգամաւորների եւ անվտանգութեան աշխատակիցների միջեւ։