«Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն է Բագրատ Եսայանը. Տղաներ, ձեզ մօտ ամե՞ն ինչ է վաճառւում

«Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն է Բագրատ Եսայանը. Տղաներ, ձեզ մօտ ամե՞ն ինչ է վաճառւում

Ապրիլի 20-ին Հրապարակ TV «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարուել օրուայ կարեւորագոյն խնդիրներին եւ արցախեան հիմնահարցի լուծման ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնների վարած ոչ հայանպաստ քաղաքականութեանը: Այս համատեքստում Բագրատ Եսայանը հանգամանալից խօսել է վարչապետ Փաշինեանի իրարամերժ յայտարարութիւնների, ստեղծուած իրավիճակին ոչ համահունչ քայլերի եւ այդ քայլերով Արցախի ինքնորոշման իրաւունքը հետին պլան մղելու մասին:

Խոսելով Հարաւային Կովկասում Ռուսաստանի դերակատարութեան մասին՝ Բագրատ Եսայանն անդրադարձել է ՀՀ իշխանութիւններին սպասարկող շրջանակների կողմից տարածուող այն թիւր տեսակէտին, թէ տարածաշրջանում Ռուսաստանը, իր համար դժուարին այս ժամանակաշրջանում, Թուրքիայի հետ համագործակցաբար, պայքարում է Հայաստանի դէմ: «Այդ շրջանակները, սակայն, անտեսում են ռուս-չինական ամենասերտ համագործակցութիւնը, որն իր խորքում նպատակ է հետապնդում խոչընդոտել Թուրքիայի ծաւալումը դէպի Արեւելք՝ ընդհուպ մինչեւ Չինաստան»,- ընդգծել է Բագրատ Եսայանը:

Հաղորդման աւարտին Բագրատ Եսայանը ներկայացրել է «Երկիր մեդիայ» հեռուստաալիքի յետագայ սփռման հետ կապուած խնդիրները եւ յոյս յայտնել, որ մի շարք տեխնիկական խնդիրների կարգաւորումից յետոյ այն կրկին կը յայտնուի համահայաստանեան հեռուստածածկոյթում եւ հասանելի կը դառնայ հասարակութեան առաւել լայն շրջանակներին:

Մանրամասները` տեսանիւթում


Share