Ադրբեջանը չպէտք է փոձի Իրանի համբերութիւնը. Հեյդարի

Ադրբեջանը չպէտք է փոձի Իրանի համբերութիւնը. Հեյդարի

ԻԻՀ ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամը Բաքուի իշխանութիւններին յորդորել է չփորձել Իրանի համբերութիւնը:

Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթութիւններում թոյլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի  կառավարութիւնը գործում է այլ երկրների ազդեցութեան  տակ»: 
Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախութիւն  ու ուշադրութիւն դարձնել  ներքին հնարաւորութիւններին, իսկ այն երկիրը, որն ամբողջութեամբ կախուած է ուրիշներից, չի կարող կայուն լինել։
Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարէն մշտապէս կենտորնացել է տարածաշրջանային կարողութիւնների վրայ, այդ թւում ուշադրութիւն դարձրել հէնց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտութիւն են եւ անկարեւոր: Մենք Ադրբեջանի իշխանութիւններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերութիւնը»։

Share