Օրակարգը անփոփոխ է՝ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայութեան շահերի պաշտպանութիւն
Աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ Արեւելեան շրջանում է գտնւում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմաբկցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

Նա այցելել է Վաշինգտոնի ԱՄՆ Հայ դատի գրասենեակ, հանդիպել Հայ դատի նուիրեալներ՝ ՀՅԴ անդամ Կարոյ Արմենեանին եւ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանին:
«Օրակարգը անփոփոխ է՝ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայութեան շահերի պաշտպանութիւն»,- նշել է Իշխան Սաղաթելեանը: