Այսօր Նիկոլ Փաշինեանը իր խորհրդարանական ելոյթում յայտարարեց՝
«Այսօր միջազգային հանրութիւնը մեզ յստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար:
Այսօր միջազգային հանրութիւնը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրէք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովէք Հայաստանի եւ Արցախի շուրջ:
Հակառակ դէպքում, ասում է միջազգային հանրութիւնը, խնդրում ենք մեր վրայ յոյս չդնել, ոչ թէ այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:
Իր խօսքերի մի այլ բաժնում նա նաև յայտարարեց՝
«Մեղաւոր եմ, որ 2018, 2019 թուականներին մեր հանրութեան առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու եւ մօտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին յանձնենք 7 յայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»:
Այս մասին Գորիսում արտայայտուել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով Փաշինեանի այսօրուայ ելոյթին:
Նիկոլ Փաշինեանը բանակցութիւնների մասին խօսելիս ճիշտ կ’անի ծանօթանայ Արցախի սահմանադրութեանը, որտեղ ժողովուրդը շատ յստակ ասել է, թէ ինչպէս է պատկերացնում հարցի լուծումը:
«Շատ յստակ ամրագրուած է, որ բանակցուել է տարածքներ յանուն կարգավիճակի, ոչ թէ տարածքներ յանուն ոչնչի: Կամ նա չի տիրապետում իրավիճակին, կամ էլ հերթական անգամ խեղաթիւրում է՝ ասելով, որ այլ ճանապարհ չունենք, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը»,-ասաց նա:
Փաշինեանի ամբողջաան ելոյթը տեսնել այստեղ: