Հենց որ Երեւանում պատրաստ լինէն, հնարաւոր կը լինի խօսել ՀԱՊԿ-ի առաքելութեան տեղակայման մանրամասների մասին․Զախարովա

Հենց որ Երեւանում պատրաստ լինէն, հնարաւոր կը լինի խօսել ՀԱՊԿ-ի առաքելութեան տեղակայման մանրամասների մասին․Զախարովա

Մոսկուան կարծում է, որ հէնց որ Երեւանը պատրաստ լինի, ապա կարելի է վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելութեան տեղակայման վերաբերեալ կոնկրէտ եղանակների, մանրամասների ամրագրման առարկայական աշխատանքին։ Այս մասին ամենշաբաթեայ ճեպազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան։

Նա նաեւ մէջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովի խօսքը՝ յիշեցնելով, որ «ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռուած է ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ընդունելու հարցում»։

«Ինչ վերաբերում է առաքելութեան տեղակայման ստոյգ ժամկէտներին, ապա այս հարցը պէտք է ուղղել Երեւանին, քանի որ առաքելութիւնը գործելու է Հայաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։

Share