ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանը Ապրիլի 11-ին ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդարան և Ս. Լևոն մայր եկեղեցի եւ հանդիպեց Արեւմտեան թեմի առաջնորդ Տեր Յովնան Արք. Տերտէրեանի հետ։
Սաղաթելեանին ուղեկցում էին ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների կենտրոնական կոմիտէի ատենապետ՝ Տարոն Տեր-Խաչատուրեանը եւ Կենտրոնական կոմիտէի անդամ Լեւոն Պարոնեանը։ Հանդիպման ընթացքում առաջնորդին ուղեկցում էր Սուրբ Լեոն տաճարի հոգեւոր հովիւ Տեր Խաժակ քահանայ Շահբազեանը։
![](https://www.oragark.com/wp-content/uploads/2023/04/diocese-4-10-1024x639.jpg)
Սաղաթելեանին եւ ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ պատուիրակութեանը արժանացան առաջնորդի ջերմ ընդունելութեանն ու ծաւալուն քննարկում ծաւալուեց Հայաստանում եւ Արցախում առկայ ճգնաժամի շուրջ։
Սաղաթելեանն իր գնահատականն է տուել Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակին եւ քննարկել հնարաւոր լուծումները։ Առաջնորդ սրբազանը իր ցանկութիւնն է յայտնել հայրենիքում խաղաղութեան եւ ներդաշնակութեան համար՝ աղոթելով Արցախի եւ Սիւնիքի համար։