Ազգային ժողովը սահմանին նոր էսկալացիայի պատճառով չեղեալ է յայտարարել արտահերթ նիստը:
Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 11-ին, սահմանին նոր էսկալացիայի պատճառով չեղեալ է յայտարարել արտահերթ նիստը։ ինչպէս յայտնի է Խորհրդարանը պէտք է քննարկեր Մհեր Սահակեանին անձեռնմխելիութիւնից զրկելու հարցը։
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել է, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատուածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղութեամբ։ Նախնական տուեալներով՝ հայկական կողմից կան զոհեր եւ վիրաւորներ։
![Ազգային ժողովը սահմանին նոր էսկալացիայի պատճառով չեղեալ է յայտարարել արտահերթ նիստը](https://www.oragark.com/wp-content/uploads/2023/04/default.jpg)