Ուրբաթ Ապրիլ 7-ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ընթրիք հանդիպում ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանի հետ:
Մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կենտրոնական կոմիտէի անդամ Յովիկ Սալիպայի և ատենապետ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի բարի գալստեան խօսքերից յետոյ նաև իր սրտի խօսքով հանդէս եկաւ Իշխան Սաղաթելեանը և բոլորին ոգեշնչեց, որպէսզի շարունակեն իրենց պայքարը Հայաստանի ապագայի վերակերտման գործում:
Շաբաթ, Ապրիլ 8-ի առաւօտեան Իշխան Սաղաթելեանը այցելեց ՀՅԴ Զաւարեան կոմիտէութեան կենտրոնը: Քրեսենթա Հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեան Երիտասարդական Կենտրոն»ի յարկի տակ համախմբուել էին ԱՄՆ արևմտեան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութեան անդամներ և պատանեկան միութեան ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգեւորիչ էր մօտից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ՝ ընկեր Իշխան Սաղաթելեանին և մօտից լսել ընկերոջ տեսակէտներն ու իրենց հարցումների պատասխանները ստանալ:
![](https://www.oragark.com/wp-content/uploads/2023/04/WhatsApp-Image-2023-04-09-at-1.35.02-PM.jpeg)
Կիրակի Ապրիլ 9ին Իշխան Սաղաթելեանը այցելեց Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցին՛ ուր Զատկական արարողութիւնը նախագահում էր թեմի առաջնորդ Տ. Թորգոմ Սրբազան Տօնոյեանը: Իշխան Սաղաթելեանին ուղեկցում էր կենտրոնական կոմիտէի պատուիրակութիւնը բաղկացած Լևոն Պարոնեան և Լաուրա Յակոբեանից:
![](https://www.oragark.com/wp-content/uploads/2023/04/WhatsApp-Image-2023-04-06-at-11.20.38-AM-1-1024x1024.jpeg)
Իշխան Սաղաթելեանի յաջորդ հանրային հաւաք և հանդիպումը կայանալու է Երկուշաբթի, Ապրիլ 10ի երեկոյեան ժամը 7:30ին Բրբէնքի «Բէշիր Մարտիրոսեան» երիտասարդական կենտրոնի մարզասրահում:
Հասցէն է՝ 75 E Santa Anita Ave, Burbank, CA 91502.