Իշխան Սաղաթելեանը իր Արևմտեան Ամերիկայի այցելութեան շրջանակներում հարցազրոյց է տուել AABC հայկական հեռուստակայանին և պատասխանել հեռուստակայանի տնօրէն՝ Վրէժ Աղաջանեանի հարցումներին:
Սաղաթելեանը բացատրութիւններ է տուել երերի քաղաքական համակարգի, քաղաքական կուսակցութիւնների, իր այցելութեան նպատակների, քառասնօրեայ պատերազմին փոխարինող Հայաստանի քաղաքական իրավիճակի և յատկապէս Արցախի հիմնահարցի կապակցութեամբ:
Սաղաթելեանը հիմնականում շեշտել է հայութեան հաւաքական ուժի օգտագործման անհրաժեշտութեան մասին և կոչ ուղղեց սփիւռքահայութեան որ շարունակեն զօրավիգ լինել հայոց բանակին և արցախին: «Չնայած բոլոր դժուարութիւններին պէտք է ամուր կառչենք մեր հողին և հայրենիքին» եզրակացրել է Սաղաթելեանը:
Մանրամասնութիւնները տեսնել տեսանիւթում: