Ի՞նչ է կատարուել Տեղ գիւղում իրականում․ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը ներկայացնում է տեսածն ու թուղթ ու գրիչով նկարագրում այն, ինչ եղել է․
«Ադրբեջանցին եկել է տեսել է տուեալ տեղում մարդ չկայ եւ առաջանալով հասել է Տեղ գիւղի վարչական տարածքի սահմանին՝ գրաւելով հայկական եւ՛ տարածքներ , եւ՛ արօտավայրեր, գիւղացիների ունեցուածքը, հիմա սրանից յետոյ ի՞նչն են բանակցում, ուղեղ ունեցող երկրի ղեկավար լինելու դէպքում այստեղ ապահովական միջոցներ կը ձեռնարկուեին եւ ադրբեջանցիք չէին կարող առաջանալ»։
«Մարդը թուրքին բերել նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնութեան գա՞․․․ Ցաւօք, 3 տարի է, որտեղ նստում է թուրքը դժուար է լինում հանել, իսկ այս իշխանութիւններ դէպքում անհնար է լինելու»,-նշեց Գեղամ Մանուկեանը։
Մանրամասն՝ տեսանիւթում։