«Իրանը երբեք չի բողոքել Հայաստանի դէմ, որը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, դաժանօրէն թալանել ադրբեջանի հարստութիւնը։ Նոյնիսկ Հայաստանին տարբեր կերպ աջակցող Իրանն այսօր մտահոգուած է Իսրայելում ադրբեջանի դեսպանատան բացմամբ»։,- իր ելոյթի ժամանակ ասել է միլի մէջլիսի խօսնակ Սահիբա Գաֆարովան։
«Բոլորը պէտք է իմանան, որ ադրբեջանն անկախ պետութիւն է, եւ ցանկացած պետութեան հետ յարաբերութիւններ հաստատելը նրա ներքին գործն է։ Ոչ ոք իրաւունք չունի միջամտելու ադրբեջանի ինքնիշխան իրաւունքներին։ Մենք կտրականապէս մերժում ենք Իրանի խորհրդարանի կողմից մեր երկրի հասցէին հնչեցուած անհիմն մեղադրանքները։ Մենք Իրանի խորհրդարանին կոչ ենք անում վերջ տալ Ադրբեջանի դէմ նման սադրանքներին, զերծ մնալ գործողութիւններից, որոնք կարող են վնասել երկկողմ յարաբերութիւններին»,- ասել է նա։
Ըստ նրան՝ որոշ երկրներում որոշ ուժեր չէն կարողանում հաշտուել ադրբեջանական հողերի ազատագրման փաստի հետ․«Նրանք զրպարտում են մեր երկրին, փորձում են հակամարտութիւն հրահրել տարածաշրջանում, ձախողել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն հաստատելու ջանքերը»։