ԱՄՆ պաշտպանութեան նախարարութեան կայքում խմբագրուել է «Defender 23» զօրավարժութեան մասին յօդուածը։ Այժմ Պենտագոնի կայքում զօրավարժութիւնների մասնակից երկրների ցանկում Հայաստանը չկայ։
Աւելի վաղ ԱՄՆ պաշտպանական գերատեսչութիւնից նշել էին, որ բացի ԱՄՆ-ից Defender-23-ին կմասնացկէն զօրքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիայ եւ Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորուաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստօնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հիւսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շուեդիայից եւ Մեծ Բրիտանիայից։
Զորաւարժութիւնները կը մեկնարկէն ապրիլի 22-ին, դրանց մի մասը կ’անցկացուեն եւրոպական 10 երկրների տարածքներում։
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը մինչ այս պահը չի արձագանքել զօրավարժութիւններին Հայաստանի մասնակցութեան հարցին։
Աղբիւր` Panorama.am