Քաղաքացիական հասարակութեան մի շարք կազմակերպութիւններ յայտարարութիւն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի վարքագիծը ԱԺ էթիկայի յանձնաժողւում քննելու պահանջով։
Յայտարարութիւնը ստորագրող կազմակերպութիւնները Խստօրէն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահուածը՝ պահանջում են Ազգային Ժողովի պատգամաւորներից, եւ յատկապէս քաղաքական մեծամասնութիւնից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտօնեաների՝ իրաւական պետութեան արժէքներին անհարիր, ցինիկ եւ անպատասխանատու վարքագիծը: Յորդորում են ՀՀ Ազգային ժողովի մեծամասնութեանը՝ հրատապ ձեւաւորել էթիկայի յանձնաժողով եւ քննութեան առնել տեղի ունեցածը, ինչպէս նաեւ դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատուութեան ենթարկելու հարցը։
Յայտարարութիւնը ստորագրել են հետևեալ ծանօթ կազմակերպութիւնները՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ, Էկոլուր ՀԿ, Իրավունքի ուժ ՀԿ , «Փինք» իրավապաշտպան ՀԿ, Հանրային լրագրության ակումբ:
Հետաքրքիր է նշեալ կազմակերպութիւնների անհաւասար հակադարձը ներկայ ի և անցեալ իշխանութիւնների օրօք կատարուած անօրինականութիւնների կապակցութեամբ: Մինչ նոյն կազմակերպութիւնները նախորդ իշխանութիւնների ժամանակ ցանկացած կարևոր կամ անկարևոր պատահարի նկատմամբ ամբողջ ուժով հակադարձում էին, ՔՊ իշխանութեան ժամանակ նման մարդկային իրաւանց կոպիտ խախտման և քաղաքացու դէմ նուաստացուցիչ արարքի համար բաւարարւում են յայտարարութիւն կատրելով: