ԱՄՆ Արևմտեան Շրջանն է այցելել Իշխան Սաղաթելեանը

ԱՄՆ Արևմտեան Շրջանն է այցելել Իշխան Սաղաթելեանը

Հանրային հաւաք և հանդիպում, կայանալու է երկուշաբթի, Ապրիլ 10ի երեկոյեան ժամը 7:30ին Բրբէնքի Երիտասարդական կենտրոնի մարզասրահում

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Ներկայացուցիչ, Ազգային Ժողովի Հայաստան Խմբակցութեան պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանը այցելում է Արևմտեան Ամերիկայի շրջանը:

Այսօր՝ Ապրիլ 5ի յետ միջօրէին Իշխան Սաղաթելեանին Լոս Անջելըսի օդակայանում դիմաւորեց  ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի շրջանի կենտրոնական կոմիտէի և մարմինների պատուիրակութիւնը: Իշխան Սաղաթելեանը նոյն օրը երեկոյեան ներկայ գտնուեց Փասադինայի ՀՅԴ «Լեռնավայր» կոմիտէի նոր կենտրոնում, որտեղ նորագիրների երդմնակալութեան արարողութիւն էր կազմակերպուած իրենց դաստիարակչական շրջանն աւարտած այն նորագիրների համար որոնք չէին յաջողել մասնակցել Փետրուարին կայացած երդման արարողութեանը:

Նորագիրները ոչ միայն ունկնդրեցին իրենց կնքահայր ընկեր Համլեթ Չրաղչեանի և կենտրոնական կոմիտէի ատենապետ Տարօն Տէր Խաչատուրեանի խօսքերը, նաև առիթ ունեցան լսելու ընկեր Իշխանի պատգամն ու ընկերական մաղթանքները: Երդման արարողութեանը յաջորդեց հիւրասիրութիւն, որի ընթացքին ընկերները առիթ ունեցան շփուելու և իրազեկ դառնալու Հայաստանի ներկայ պայմաններին:

Իշխան Սաղաթելեանի այցելութեան շրջանակներում նախատեսուել են մի շարք կուսակցական և համայնքային հանդիպումներ, դրանց շարքում նաև հանրային հաւաք և հանդիպում, որը կայանալու է երկուշաբթի, Ապրիլ 10ի երեկոյեան ժամը 7:30ին Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնի մարզասրահում: Հասցէն է՝ 75 E Santa Anita Ave, Burbank, CA 91502.

Հանրային հանդիպման և այլ միջոցառումների մանրամասնութիւնների մասին հետևել մեր յայտարարութիւններին:

Share