Լիլիթ Մակունցն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների». «Հրապարակ»

Լիլիթ Մակունցն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների». «Հրապարակ»

Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»՝ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին եւ Վահան Պզտիկեանին, ում համայնքում Նիկոլից աւելի Նիկոլ են անուանում: ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառոյցները բոյկոտում են Մակունցին։ Եւ այն, որ դեսպանն իր մօտ է հրաւիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարուած ՀՅԴ արեւմտեան կառոյցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին:

Մակունցին առհասարակ ամերիկահայ համայնքը լաւ չի ընդունում, չնայած նա փորձում է ցոյց տալ, թէ այդպէս չէ՝ նկարուելով ցանկացած հայի հետ եւ տարածելով այդ հանդիպումների լուսանկարները։ Եղել են անգամ դէպքեր, երբ հայերից ոմանք, հանդիպելով նրա հետ, խնդրել են չհրապարակել, քանի որ համայնքն իրենց չի հասկանայ, սակայն նկարները, այնուամենայնիւ, հրապարակուել են:

«Հրապարակ օրաթերթ»

Share