Սա է այսօրուայ Հայաստանի իրական պատկերը

Սա է այսօրուայ Հայաստանի իրական պատկերը

Արթուր Խաչատրեան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Այսօր ցաւով եւ զայրոյթով տեղեկացայ իմ կուսակցական ընկեր եւ վաղեմի բարեկամ Կարէն Մկրտչեանի հետ տեղի ունեցած զազրելի դէպքի մասին։ Կարէնը Սփիւռքում ծնուած, հրաշալի կրթութիւն ստացած եւ նախանձելի աշխատանքային փորձ ունեցող հայ է, ով թողեց իր ապահով եւ բարեկեցիկ կեանքը հեռաւոր Կանադայում, ընտանյօք հանդերձ վերադարձաւ հայրենիք՝ հայրենիքում ապրելու ու աշխատելու վճռականութեամբ։ Հայաստանում աշխատել է ֆինանսական համակարգում, եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրէնը, հիմնել եւ աշխատում է ներդրումային կառավարչական եւ ֆինանսական խորհրդատուութիւն տրամադրող ընկերութիւնում։ Երբ Հայաստանի իշխանութիւնները խօսում են օտարերկրեայ ներդրումների մասին, Կարէնն ու իր գործընկերներն աշխատում են ներդրողների հետ, որ Հայաստանում փող ներդնէն, ձեռնարկութիւններ ստեղծէն։ Ասյօրուայ իշխանութիւնները նաեւ Կարենի արածն են իրենց վերագրում․․․․

Այսօր Կասկադում Կարէնը հանդիպել է Ալէն Սիմոնեանի շքախմբին։ Ալենին «դաւաճան» է կոչել։ Ալէն Սիմոնեանի շքախումբը ֆիզիկական հաշուեյարդար է տեսել Կարենի նկատմամբ, ֆիզիկական բռնութիւն կիրառել եւ տարել ոստիկանութիւն։ Առաւել եղկելի է եղել Ալէն Սիմոնեանի պահուածքը, ով հրամայել է իր թիկնպահներին բռնել Կարենին, որ ինքը վրան թքի․․․

Սա է այսօրուայ Հայաստանի իրական պատկերը, սա է «ժողովրդաւարութեան բաստիոնում» ժողովրդաւարութեան վիճակը։ Եթէ Կարէնը կարգ է խախտել, օրէնք է խախտել, ապա դրա համար նա պէտք է օրէնքով սահմանուած պատասխանատուութեան ենթարկուեր, այլ ոչ թէ Ալէն Սիմոնեանի կամայական ինքնադատաստանի զոհ դառնար։ Ինչու՞ ոստիկանները բերման չէն ենթարկել նրա թիկնապահներին, ովքեր բիրտ ուժ են կիրառել, ինչու ոստիկանները հէնց Ալէն Սիմոնեանին բերման չէն ենթարկել քաղաքացու արժանապատուութիւնը ոտնահարող գործողութեան համար։ Հայաստանում ոստիկանութիւն կա՞, իրաւապահ համակարգ կա՞, թե՞ բոլորն այսօրուայ իշխանութիւնների հլու հնազանդ խամաճիկներն են։

Ու այս զազրելի արարքից յետոյ իշխանութիւններն էլի՞ են սփիւռքահայերին կոչ անելու գալ Հայաստան, ներդրողներին էլի՞ են կոչ անելու Հայաստանում գումար ներդնել։ Իհարկէ կոչ են անելու, իհարկէ իրենց Սփիւքի յանձնակատարը եւ էկոնոմիկայի նախարարը վոյաժներ են անելու ու մարդկանց մոլորեցնելու, թէ Հայաստանում ամէն ինչ հրաշալի է․․․ Բայց, այսօրուայ իշխանութիւնների նպատակը Հայրենիքը զարգացնելը չէ։ Նրանց նպատակը իշխանութիւնն ու անպատժելիութիւնը վայելելն է, քանի թուրքերը բաստուրմայի նման բարակ բարակ կտրատում ու զաւթում են Հայաստանը։ Թուրքը դրսից, նիկոլոկանները ներսից կործանում են երկիրը, իսկ հասարակութիւնը դեռ թմբիրի մէջ է․․․»։

Share