ՄԻՊ-ը վերափոխւում է ՄԻԴ-ի՝ մարդու իրաւունքների դատախազ. Վահէ Հովհաննիսեան

ՄԻՊ-ը վերափոխւում է ՄԻԴ-ի՝ մարդու իրաւունքների դատախազ. Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Հովհաննիսեանը գրում է․

«Մարդու իրաւունքների դատախազը եւ ամբողջական պատկերը

ՄԻՊ-ը վերափոխւում է ՄԻԴ-ի՝ մարդու իրաւունքների դատախազ, որը կծառայի բացառապէս ՄԵԿ մարդու։

Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակութիւնը 2021-ի ընտրութիւնների հետեւանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահուել է մէկ գործառոյթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահութիւն։
Կայ օրէնսդրական թիկնապահութիւն, դատաիրաւական թիկնապահութիւն, լրատուական եւ այլն։ 
Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք է՝ մեր արած քայլերի, մեր չարած քայլերի, մեր լռութեան, կոնֆորմիզմի եւ այլն։

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն այսօր կարող էր կամ պէտք է ունենար աւելի լաւ օբուդսմէն, քան՝ ՔՊ-ի առաջարկած դատախազի տեղակալը։ Որտե՞ղ է աւելի լաւ մարդու իրաւունքների պաշտպան ունենալու պահանջը։ Հանրությու՞նն է նման պահանջ ձեւակերպել, քաղաքական ուժե՞րը, ընդդիմութեօ՞ւնը, գիտակրթական շրջանակնե՞րը։ Ոչ ոք։ Իսկ Նիկոլը գործում է յստակ տրամաբանութեան շրջանակներում։
Ի վերջոյ՝ ՄԻՊ յապաւման մէջ առաջին եւ ամենակարեւոր բառը մարդն է։ Երբ տեղի է ունենում մարդու (քաղաքացու) բովանդակային եւ գոյաբանական արժեզրկում, ապա այդ մարդու պաշտպանը չի կարող լինել աւելին, քան՝ ՔՊ կողմից առաջադրուող թեկնածուն։

Ի դէպ, ասածս որեւէ կերպ չի կարելի անձնաւորել։ Նոյն թեկնածուն այլ միջավայրում, այլ մթնոլորտում, այլ պայմաններում կարող է լինել միանգամայն էֆեկտիւ գործիչ։ Խնդիրը երկրի մթնոլորտն է, պետութեան տրամաբանութիւնը, երբ ցանկացած «ընտրութիւն» արւում է՝ միայն մէկ մարդու շահերին ծառայելու համար։

2021թ. ընտրութիւնների արդիւնքները պէտք է փոխուէն։ Միայն այդպէս է հնարաւոր կասեցնել պետական ինստիտուտների ու պետութեան դեգրադացիան։

Մնացած պսեւդոգործունէութիւն է՝ աղէտի սպասելու ժամավաճառութիւն»։

Աղբիւր` Panorama.am

Share