Ծագումով պակիստանցի Հումզա Յուսաֆն այսօր ընտրուել է Շոտլանդիայի վարչապետի՝ առաջին նախարարի պաշտօնում։ Յուսաֆի օգտին են քուէարկել Շոտլանդիայի 129 հոգանոց խորհրդարանի անդամներից 71-ը։
Կառաւարութեան ղեկավարի պաշտօնում Յուսաֆի թեկնածութիւնը առաջադրուեց այն բանից յետոյ, երբ նա նախօրեին յաղթեց Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման օգտին հանդէս եկող Ազգային կուսակցութեան առաջնորդի ներքին ընտրութիւններում։
Հումզա Յուսաֆը 37 տարեկան է, նրա ծնողները շոտլանդական Գլազգոյ են տեղափոխուել 60-ականների սկզբին։ նա ծնուել է Միացեալ Թագաւորութիւնումշ 2016ից եղել է Շոտլանդական խորհրդարանի անդամ և 2018-2021 թուականներին ծառայել է իբրև արդարադատութեան նախարար: