Քրեսենթա Հովտի երիտասարդական կենտրոնի միջոցառումը ֆենտանիլի վտանգների մասին

Քրեսենթա Հովտի երիտասարդական կենտրոնի միջոցառումը ֆենտանիլի վտանգների մասին

Չնայած յորդառատ անձրեւին, աւելի քան վաթսուն հոգի ներկայ է ին գտնուել հինգշաբթի, մարտի 23-ին տեղի ունեցած տեղեկատուական միջոցառմանը, որը վերաբերում էր թմրամիջոցների չարաշահման, յատկապէս ֆենտանիլի օգտագործման վտանգներին: Քրեսենթա հովտի Մհեր Եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեան երիտասարդական կենտրոնի համապատասխան յանձնախմբի կողմից կազմակերպուած միջոցառումը միտում էր բարձրացնելու իրազեկութիւնը եւ նուազեցնելու ֆենտանիլի պահանջարկը:  ֆենտանիլը մեծ կախուածութիւն առաջացնող սինթետիկ օփիոիդ է, և շարունակում է առաջացնել գերդոզաւորման ազգային համաճարակ:

Ներկաները հնարաւորութիւն ունեցան ուղղակիօրէն լսել Գլենդելի ոստիկանապետից եւ Գլենդելի ոստիկանական բաժանմունքի կապիտաններից, ովքեր արժէքաւոր տեղեկատուութիւն եւ պատկերացում տուեցին ֆենտանիլի եւ նիւթերի օգտագործման ռիսկերի եւ վտանգների մասին: Ըստ Կալիֆորնիայի կրթական բաժանմունքի, ֆենտանիլը Կալիֆորնիայում երիտասարդների մահացութեան ամենաարագ աճող պատճառն է, եւ երիտասարդ զոհերի մեծամասնութիւնը պատահաբար է ընդունում ֆենտանիլը՝ մտածելով, որ օգտագործում է ոչ այնքան վտանգաւոր բան:

Համայնքներին կրթելու անհրաժեշտութեան լոյսի ներքոյ, Տեղեկատուական կոմիտէն առաջնահերթութիւն է դարձրել միջոցառման կազմակերպումը: Յատկապէս յուզիչ ներկայացում արեց ծնող եւ համայնքի ակտիվիստ՝ Արիկ Գեւորգեանը, ով կիսուեց իր ընտանեքի փորձը՝ Նա կորցրել է իր որդուն, որը Արծիւ Սկաուտի աստիճանաւոր լինելով հանդերձ նախորդ տարի պատահական ազդեցութեան զոհ դարձաւ:

Կլենտէյլի Մոնթրոզ քաղաքին մէջ գտնուող Քրեսենթայ Վելիի Մհեր Եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեան Երիտասարդական Կեդրոնը (Զաւարեան) նուիրուած է համայնքին ծառայելու իր ընկերային եւ տեղեկատուական ծրագիրներով:

Միջոցառման ձայնագրութիւնը տեսնել այստեղ՝

Share