ՀՀ Անվտանգութեան խորհրդը առաջարկում է բանակցութիւններ սկսել խաղաղութեան պայմանագրի շուրջ

ՀՀ Անվտանգութեան խորհրդը առաջարկում է բանակցութիւններ սկսել խաղաղութեան պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտ- Այսօր կայացել է ՀՀ Անվտանգութեան խորհրդի նիստը, որի արդիւնքում ընդունուել է յայտարարութիւն: 

Ստորեւ ներկայացնում է ԱԽ յայտարարութիւնն ամբողջութեամբ. 

«Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարուած:Իրադրութեան վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետութիւնը, փորձելով գտնել մտացածին հիմնաւորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղութեամբ նոր սադրանքներ եւ յարձակում սկսելու համար, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեանը մեղադրելով խաղաղութեան պայմանագրի հարցում ապակառուցողական գործողութիւնների մէջ: 

Անվտանգութեան խորհուրդը ստեղծուած իրավիճակում հարկ է համարում եւս մէկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետութեան աւելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետութեանն առաջարկում է անյապաղ բանակցութիւններ սկսել համապարփակ խաղաղութեան պայմանագրի շուրջ:

Անվտանգութեան Խորհուրդը, միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարաւորութեան վրայ, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայ եւ էթնիկ զտում թոյլ չտալու համար»

ԱՌԿԱ

Share