էսկալացիան կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանութիւնը ստանձնելն է. Սաղաթելեան

էսկալացիան կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանութիւնը ստանձնելն է. Սաղաթելեան

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, նոր դիրք են վերցրել, Արցախը երեք ամիս է՝ շրջափակման մէջ է, իսկ Փաշինեանը 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հաւաքելու.  24News-ի հետ զրոյցում նշեց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,   ԱԺ  «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

«Վերջին շրջանում Փաշինեանը անընդհատ ծաղրածուի նման ինչ-որ բան է անում, որ աշխարհին ցոյց տա, որ ազատ շրջում է, պեռաշկի է ուտում, աղբ է հաւաքում, ժողովրդի ծոցից է դուրս եկել: Երեկ 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի երկու բիչոկ էր հաւաքում, ելոյթ ունենում, հետ գալիս, կամ գնում ամայի տարածքներ է նկարում, ասում՝ Ակադէմիական քաղաք եմ սարքելու, դաւաճան մի սրիկայ ծաղրածու է, մի կողմից երկիրն է յանձնում, միւս կողմից՝ ամայի տարածքներում Ակադէմիական քաղաք է սարքում: Նա, քանդելուց բացի, ոչինչ չի կարողանում անել, հինգ տարուայ մէջ այս երկրում կարեւոր նշանակութեան ի՞նչ է կառուցել: Նման ծաղրածու տեսարաններով ամէն շաբաթ-կիրակի տեսարաններ է սարքում եւ հանրութեանը ներկայացնում: Ինչ էլ ինքը անի, ՀՀ-ում ազատ չի կարողանալու տեղաշարժուել, իր սիրտը անընդհատ դողում է, ինչ տեսարան էլ սարքի՝ վախենում է, նա գիշերը հանգիտ չի քնելու»,- աւելացրեց Սաղաթելեանը:

Նրա խօսքով, հասարակութեան մեծ հատուածը գիտակից, է եւ Փաշինեանին վստահող հատուածը շատ քիչ է, ընդդիմութիւնը պէտք է այլընտրանք առաջարկի այդ մարդկանց, այդ ուղղութեամբ պէտք է ընդդիմութիւնը մեծ աշխատանք տանի:

Փաշինեանը կարծես եւրոպական դիտորդ լինի, միայն պոստ ֆակտում արձանագրում է, որ էսկալացիայի վտանգ կայ, իսկ ինչպէս պէտք է դա կանխել եւ ժողովրդի անվտանգութիւնը, երկրի պաշտպանութիւնը բարձրացնել, իր նպատակը չէ, որովհետեւ թուրքահպատակ իշխանութիւն է. ասաց  Իշխան Սաղաթելեանը:

Նրա խօսքով, Փաշինեանը մէկ յայտարարում է էսկալացիայի վտանգի մասին, յետոյ թուիթերում գրում, որ վտանգ չկայ, յետոյ ԱԳ նախարարն ասում է, որ առաջարկութիւնները հեռու են վերջնական համաձայնութիւնից, շարունակ կեղծիքներով ու մանիպուլեացիաներով հասարակութեանը պատրաստում է նոր էսկալացիայի:

«Այն, ինչ Փաշինեանը առաջարկում է ժողովրդին, դա խաղաղութեան պայմանագիր չէ, դա նոր կապիտուլեացիայ է, որով մեր պետականութեան գոյութիւնը դրուելու է վերջնականապէս հարցականի տակ: Որ օրը Փաշինեանը հասկացաւ, որ եթէ այդ փաստաթուղթը ստորագրի, կմարսի, դա կ’անի, իսկ մեր խնդիրը դա կանխելն է»,- աւելացրեց պատգամաւորը:

Հարցին, թէ էսկալացիայի վտանգ արդյօք ինքը տեսնու՞մ է, Սաղաթելեանը նշեց, որ վտանգ կայ ոչ միայն Արցախում, այլ նաեւ՝ Հայաստանում, բայց դա չէզոքացնելու ճանապարհը հասարակութեանը նոր պարտութեան տանելը չէ, դա կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանութիւնը ստանձնելն է: Միայն խաղաղութեան պայմանագիրը բաւարար չի կարող լինել, պէտք է կարողանալ երկրի անվտանգութիւնն ապահովել:
Հերմինէ Միքայելեան

Մանրամասները՝ տեսանիւթում:

Share