ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է.
«Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից եւ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարեւոր հանգոյցներից մէկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողութիւն հաստատելուց յետոյ, ռուս խաղաղապահները դիրքաւորւել են վերջիններիս դիմաց, որպէսզի թոյլ չտան նրանց հետագայ առաջխաղացումը:
Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել եւ այդ ուղղութեամբ լրացուցիչ շարժւելու խնդիր առանձնապէս չունեն:
Առաջ են եկել, դիրքաւորւել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարեւոր ճանապարհը, իսկ մնացածն արդէն երկրորդական է:
Ինչ պէտք է արւէր, դա պէտք է լիներ մինչեւ այս առաւօտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկիւնից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիւ օրինակներ կան:
Այսպիսի ծանր իրադրութիւնները յաջորդելու են մէկը միւսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկէտ ռազմավարութիւն չկայ»։