Ինչո՞ւ չեք բարձրաձայնում այն մասին, որ դուք եք ուղարկել 5-րդ շարասիւնը․ Քրիստինէ Վարդանեանը՝ իշխանութեանը

Ինչո՞ւ չեք բարձրաձայնում այն մասին, որ դուք եք ուղարկել 5-րդ շարասիւնը․ Քրիստինէ Վարդանեանը՝ իշխանութեանը

Փաշինեանը 180 աստիճան իրար հակասող մի շարք յայտարարութիւններ է արել։ Խոսքը այս մի քանի ժամուայ մէջ արած յայտարարոյթւոնների մասին է, էլ չեմ ասում օրերի, ամիսների ու տարիների մասին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։

«Փաշինեանը յայտարարում է, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականութիւն է վարում, յետոյ յայտարարում է, որ խառնւում է  Հայաստանի ներքին գործերին, յետոյ յայտարարում, որ պատրաստւում է ստորագրել խաղաղութեան պայմանագիր եւ էսկալացիայ չի լինի, իսկ դրանից ժամէր առաջ Արտաքին գործերի նախարարը յայտարարում էր, ինչ իմաստ ունի նոր պայմանաւորուածութիւններ ձեռք բերելը, եթէ նախորդները չէն պահպանւում։ Հանրութեանը մոլորեցնում են այնպէս, որ որեւէ մէկը չհասկանայ` ինչ է տեղի ունենում, չկարողանայ կողմնորոշուել` ինչ  է պէտք անել։ Իրենք Ադրբեջանի հետ ունեն գաղտնի պայմանաւորուածութիւններ, ընթանում են գաղտնի բանակցութիւններ, որի ընթացքում ձեռք են բերւում պայմանաւորուածութիւններ, որոնցից որեւէ մէկը մէզ յայտնի չէ։ Բայց մի անգամ արդիւնքը տեսել ենք, նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող ենք ենթադրել, թէ ինչ են բանակցում»,- ասաց նա։

Պատգամաւորը կարծում է, որ Փաշինեանը բարձր աստիճանի պայմանաւորուածութիւն ասելով նկատի ունի իր եւ Ալիեւի միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը․

«Ամբողջ հայ ժողովուրդը ասում է` ի՞նչ էս պայմանաւորուել Պրահայում, Սոչիում, ի՞նչ էս պայմանաւորուել փակ դռների ետեւում , որի մասին չեք յայտարարում, ի՞նչու չեք բարձրաձայնում այն մասին, որ դուք եք ուղղարկել 5-րդ շարասիւն եւ ամենակարեւորը Ադրբեջանի պայմանների մասին, այս ամէն ինչը այսքան գաղտնի լինելով որոշում է բոլորիս ճակատագիրը։ Այստեղ շատ կարեւոր է հէնց այս արձանագրումը։ Բարձր մակարդակով պայմանաւորուածութիւնների մասին որեւէ մէկը տեղեկութիւն չունի, հետեւապէս ամբողջ պատասխանատուութիւնը իր եւ իր նեղ թիմի ուսերին է։ Մենք միայն կարող ենք ենթադրութիւններ ունենալ, թէ ինչ են իրենք պայմանաւորուել՝ ուսումնասիրելով եւ տեսնելով այս տարիների փորձը։ Ադրբեջանի արձագանքն էլ խօսում է նրա մասին, որ Արցախով սահմանափակուել չի պատրաստւում, նրա առաջնային պահանջը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն է, բայց յաջորդ պահանջները վերաբերւում են Արցախի վերաբնակեցմանը, Հայաստանի տարածքներին, Հայաստանի ռազմավարական նշանակութեան ճանապարհներին։ Հիմա պէտք է պարզաբանուի` այս պայմանաւորուածութիւնների վրայ գնալու է պայմանագի՞ր ստորագրի»,- ասաց պատգամաւորը։

Ընդդիմադիր գործիչը նշում է, որ նախ պէտք է հրաժարուել խաղաղութեան կեղծ տէրմիններից․

«Մեր նկատմամբ պատերազմ է տեղի ունենում, երկրորդը Փաշինեանը Եւրոպական միութեան դիտո՞րդ է, որ արձանագրում է, որ ցեղասպանութիւն է ընթանում։ Եթէ  ընթանում է ցեղասպանութիւն, պաշտպանելը իր պարտականութիւն է, որը ընդգրկուած է եւ՛ կառավարական ծրագրում, եւ՛ ընտրական ծրագրում, եւ՛ ՀՀ սահմանադրութեամբ, եւ՛ մեր օրէնքներով։ Ինքը միայն արձանագրում է, որ ընթանում է ցեղասպանութիւն, մենք պէտք է ռեժիմով նստենք նայենք ցեղասպանութեան նոր կադրեր։ Արձանագրել կարող են դիտորդները, միսիոներները, հայ ղեկավարների գործը կանխելն է։ Եթէ նա հրաժարւում է դա անելուց, դրա մասին պէտք է լինի իր յայտարարութիւնը։ Այս կոնտեքստում ցինիկ եւ հեգնական է Ադրբեջանի կողմից որեւէ խաղաղասիրական նպատակի մասին խօսելը, ուր մնաց թէ այս պայմաններում իրենց հետ խաղաղութիւն հաստատելը։ Խաղաղութիւն ուզողը քեզ չի մորթում, քո տարածքները չի գրաւում, քո վրայ ամէն օր չի կրակում, քեզ չի շրջափակում, քեզ տեղաշարժման իրաւունքից չի զրկում, քո նկատմամբ էթնիկ զտման քաղաքականութիւն չի իրականացնում»,- եզրափակեց պատգաւորը:

Share