Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» հարցին։
Ալիեւը նշել է, որ այդ միջանցքը կարող է այլընտրանքային միջանցք ստեղծել ողջ տարածաշրջանի համար:
Միեւնոյն ժամանակ նա մեղադրել է Հայաստանին, թէ խուսափում է եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնների կատարումից, խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։
Մինչդեռ, նկատենք, որ 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպում գոյութիւն չունի ու Ալիեւը վեջերս հրապարակաւ ընդունել էր այդ փաստը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն ինքն է դրել շրջանառութեան մէջ։