Հռոմի պապերը պէտք է փորձեն կառավարել մինչեւ կեանքի վերջ. Պապ Ֆրանցիսկոս

Հռոմի պապերը պէտք է փորձեն կառավարել մինչեւ կեանքի վերջ. Պապ Ֆրանցիսկոս

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշում է պապական աթոռը ստանձնելու 10-ամեակը՝ կարդինալների հետ հանդիսաւոր պատարագ մատուցելով Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ նա ապրում է ընտրւելուց յետոյ: Գրում է Yerkir.am-ը:

Արգենտինացի Ֆրանցիսկոսը, որն այժմ 86 տարեկան է, 2013 թւականի մարտի 13-ին դարձել է Լատինական Ամերիկայից առաջին հովւապետը: Նա պապական գահին փոխարինել է Բենեդիկտոս XVI-ին, որը 600 տարւայ ընթացքում առաջին պապն էր, ով հրաժարական տւեց:

«Կարծես երէկ լինէր»,-ասել է նա երկուշաբթի օրը Վատիկանի լրատւական ծառայութեանը։ «Ինչպէս է ժամանակը թռչում»,-յաւելել է նա։

Ֆրանցիսկոսը յայտարարել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթէ առողջական լուրջ խնդիրները խանգարեն իրեն ղեկավարել 1.38 միլիարդ հետեւորդ ունեցող եկեղեցին:

Բայց միեւնոյն ժամանակ նա կարծում է, որ Հռոմի պապերը պէտք է փորձեն կառավարել մինչեւ կեանքի վերջ, եւ այն, ինչ պատահեց Բենեդիկտոս XVI-ի հետ, չպէտք է «մոդայիկ» դառնայ։

Share