Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ կասկածներ է հայտնել Opendemocracy-ն։
«Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ լոբբինգ է արել հայկական այս ոսկու հանքի համար: Հիմա Ռուսաստանն է այն ֆինանսավորում։
Արևմտյան այս առաջատար ներդրումը, որը մեծապես աջակցվում է Մեծ Բրիտանիայի կողմից, միջոցներ կստանա բանկից, որի 44 տոկոսը պատկանում է Ռուսաստանին: Ռուսաստանի կողմից աջակցվող զարգացման բանկը պատրաստվում է ֆինանսավորել Հայաստանում հանքարդյունաբերության վիճահարույց նախագիծը, որի համար մեծ լոբբինգ է իրականացվել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի կողմից (FCDO):
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), որում Ռուսաստանը 44% մասնաբաժին ունի, այժմ պարտավորվել է 100 մլն դոլար ներդնել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքում, որին վերջին տասնամյակում աջակցել է Մեծ Բրիտանիան։
Բեկումնային գործարքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան վերջին 12 ամիսների ընթացքում փորձել է պատժամիջոցների միջոցով դադարեցնել ռուսական պետության մուտքը միջազգային ֆինանսական համակարգ:
Հանքավայրի դեմ հանդես եկող Հայկական բնապահպանական ճակատ կամավորական խմբի անդամ Աննա Շախնազարյանը Opendemocracy-ին ասել է, որ «զարմանալի է» տեսնել ԵԱԶԲ-ի ներդրումները Ամուլսարում, քանի որ հանքը համարվել է արևմտյան նախագիծ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության սերտ աջակցությամբ»,-գրել է պարբերականը։
Աղբյուր` Panorama.am