Սերբիոյ մէջ իրականացուող ճատրակի Եւրոպայի անհատական առաջնութեան 5-րդ խաղին՝ արցախցի գրոսմայսթըր Մանուէլ Պետրոսեանը սպիտակներով մրցեցաւ Ազրպէյճանցի Վուկար Ռասուլովի հետ եւ առաւելութեան հասաւ 55-րդ քայլին։ Մանուէլ Պետրոսեանը 4 միաւորով բաժանում է 5-38-րդ տեղը։ Այս մասին հաղորդում է sport.news.am-ը։
4 միաւոր ունի նաեւ Հայաստանի հաւաքականի առաջնակարգ Գաբրիէլ Սարգսեանը, որ ոչ ոքի խաղաց յոյն Տիմիդրիոս Մասդրովասիլիսի հետ։
Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոքի խաղացին նաեւ Շանթ Սարգսեանը (3,5), Սամուէլ Տէր-Սահակեանը (3,5)։
Հայկ Մ․ Մարտիրոսեանը սպիտակներով պարտութեան մատնեց ռումանացի Ատրիան-Սիմիոն Սեչերեսը եւ նոյնպէս ունի 3,5 միաւոր։
Միանձնեայ առաջնակարգը 5-րդ յաղթանակը տարած ուքրանացի Անթոն Գորոպովն է, որ պարտութեան մատնեց ուքրանացի Ռուսլան Բոնոմարիովը (4 միաւոր)։