Երկուսն էլ սուտ են խօսում, որովհետեւ երկու կողմերի խաղաղութեան ընկալումը էապէս տարբերւում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբեկեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի յայտարարութեանը, ըստ որի «ՀՀ-ն չի ցանկանում խաղաղութիւն տարածաշրջանում»։
«Բայրամովի եւ նրա երկրի նախագահի խաղաղութիւնը դա այն է, երբ Հայաստանը զիջում է ամէն ինչ, ինչի վրայ մատնանշում է Ադրբեջանը՝ այդ թւում Արցախի բացայայտ ճանաչումը որպէս Ադրբեջանի մաս եւ ՀՀ տարածքները, Զանգեզուրի միջանցքը, Տաւուշի գիւղերը, արդէն զաւթուած տարածքները` անուէրադարձ հիմունքներով: Սա Փաշինեանը իրեն թոյլ տալ չի կարող, առնուազն բարձրաձայն խօսելու մակարդակով։ Փաշինեանը ինչ-որ մոլուցքների մէջ է գտնւում, կարծելով, որ նրա խօսքը հասանելի է Ադրբեջանի հասարակութեանը։ Դա իհարկէ այդպէս չէ, 2020 թ․-ի մեր կապիտուլացիայից եւ Ադրբեջանի յաղթանակից յետոյ այդ երկրի ամբողջ բնակչութիւնը իր ամբողջ ծաւալով` առանց կրօնական հայեացքների, քաղաքական պատկանելիութեան, սատարում են Իլհամ Ալիեւին, ով, օգտուելով Փաշինեանի ոչնչութիւն լինելուց, տանում է դէպի յաղթանակ։ Հետեւաբար Փաշինեանի խօսքը զրոյական կշիռ ունի ինչպէս ադրբեջանական հասարակութեան մէջ, այդպէս նաեւ հայկական եւ միջազգային հանրութեան համար»,- ասաց նա։
Ադրբեջանագէտի խօսքով՝ Ադրբեջանը օգտւում է այն բոլոր հնարաւորութիւններից, որոնք ընձեռնւում են հայկական կողմից․
«Երբ դու ծնկի ես գալիս Ադրբեջանի առջեւ, պէտք չէ զարմանալ, որ նա ներկայացնում է իրավիճակը այնպէս, ինչպէս յարմար է իրեն։ Ուրիշ տարբերակ չէր էլ ակնկալւում, եւ դա ակնյայտ էր ի սկզբանէ, որ այդպէս է լինելու, այդպէս է ընկալուելու»,- ասաց նա։
Անդրադառնալով օրերս Արցախում ադրբեջանական ահաբեկչութեան հետեւանքով արցախցի ոստիկանների մահուանը եւ երէկ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի այն յայտարարութիւններին, որ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականութիւնը, կամ լինելու են աւելի կոշտ եւ կտրուկ քայլեր` ակնարկելով նոր պատերազմի մասին, Արմինէ Ադիբեկեանը կարծում է, որ իշխանութիւննեը ոչ մի կերպ չէն պատրաստւում պատերազմի․
«Դուք լսել եք, որ ՀՀ-ում անցկացնեն զօրավարժութիւններ, գնուի զէնք-զինամթերք, կնքուէն ռազմամթերքային պայմանագրեր։ Փաշինեանի յոյսը այն է, որ ինչ-որ բարի ձեաձեայ լինի` դա կը լինի Ռուսաստանը, Եւրոպան կամ չգիտեմ ով, որը կը գայ եւ մէզ վերջին պահին կինօյի հերոսի պէս կփրկի։ Սա է Փաշինեանի երազած սցենարը, որովհետեւ ինքը ի վիճակի չէ ոչինչ փոխելու, ոչ էլ այդքան ուղեղ ունի, որ պատրաստուի այդ իրավիճակի մէջ պատրաստուած մասնակցութիւն ունենայ, որ կարողանայ գոնէ ինչ-որ մի չնչին տոկոսով յաղթանակ բերի մէզ»,- ասաց նա։
Անդրադառանալով Լաչինի միջանցքում անցակէտէր դնելուն` ադրբեջանագէտը նշեց, որ դա առաջին հերթին միտուած է ահաբեկել ոչ միայն բնակչութեանը, այլ նաեւ ելումուտ անողներին․
«Այսինքն Արցախ յաճախող անձանց թիւը կտրուկ կնուազի։ Յիշեցնեմ, որ 1990 թ․-ին, երբ միակ օդային ճանապարհն էր բլոկաւորուած Ադրբեջանի կողմից, երբ հայ ուսանողները գալիս էին դէպի Երեւան սովորելու, ինչ նուաստանքների էին նրանք ենթարկւում, սադրանքների, կանանց շատ անպարկեշտ ձեւով էին վերաբերւում, տղամարդկանց ծեծում էին, ինչը ի վերջոյ բերեց Արցախեան պատերազմին։ Այդ անցակէտէրը կատարելու են նոյն ֆունկցիան, ահաբեկէն ոչ միայն բնակչութեանը, այլ նաեւ այցելուներին։ Իհարկէ նրանք են որոշելու ո՞վ է մտնելու Արցախ, ով` ոչ, ի՞նչ բեռ է մտնելու, ինչը՝ ոչ։ Դա վերջանակապէս Արցախը ադրբեջանականացնելու վերջին փուլն է, որից յետոյ Արցախը այլեւս ի վիճակի չի լինի պայքարելու»,- եզրափակեց նա։
Լ.Ա.