Ադրբեջանի՝ կոշտ ու կտրուկ քայլերից է հէնց մարտի 5–ին տեղի ունեցած դիւերսիոն գործողութիւնը: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:
«Չէն բացառւում, որ առաջիկայում նոյնպէս կը լինէն այդպիսի սադրանքներ: Իսկ դա հնարաւոր է Հայաստանի այդ ՔՊ-ական ղեկավարութեան լուռ համաձայնութեան պայմաններում: Երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, որ Ալիեւն ու Փաշինեանը պայմանաւորուած են անում այս ամէնը»,- նշեց Մոսիեանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի փոխանցմանը, թէ Արցախը կամ ընդունում է ինտեգրացիոն քաղաքականութիւնը, կամ լինելու են կոշտ եւ կտրուկ քայլեր, Մոսիեանն ասաց.
«Այսպիսի կտրուկ քայլերը յանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդէն ասել են: Մենք որեւէ պարագայում չենք կարող ինտեգրուել Ադրբեջանին: Արցախցին իր ինքնորոշման հարցն արդէն լուծել է: Այս ամէնը Նիկոլի եւ իր վարչախմբի խղճին է, որովհետեւ նրանք Արցախից իրենց ձեռքերը լուացել են եւ տպաւորութիւն է, որ Ալիեւի հետ միասին են այս գործողութիւններն անում»:
Արթուր Մոսիեանն ասաց, որ արցախեան կողմը ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը օրակարգային 4 հարցով էր գնացել, որոնց մէջ ներառուած էր Կաշենի հանքավայրի վերաշահագործումը, ինչը մերժուել է: