Սերժ Սարգսեան. Բանակցողը չի կարող հասնել որեւէ յաջողութեան, եթէ դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ

Սերժ Սարգսեան. Բանակցողը չի կարող հասնել որեւէ յաջողութեան, եթէ դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ

«Ասել եմ եւ կրկնում եմ, պէտք է փոխուի բանակցողը»,-այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։

Նրա խօսքով, բանակցողը չի կարող հասնել որեւէ յաջողութեան, եթէ դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ։

«Այդպիսի մարդը ինչի՞ պէտք է լրջօրէն խօսի ինչ-որ բանի մասին, այդպիսի մարդը պէտք է միայն պահանջի։ Սա մէկ։ Եւ երկրորդ, մենք Ադրբեջանի հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք, իրենք ուզում են ամբողջը, մի բան էլ աւել իրենցը լինի։ Իսկ միջնորդներն ինչպե՞ս պէտք է վերաբերուէն այն մարդուն, որ մէկ այստեղ է թռչում, մէկ այնտեղ, մէկ՝ աջ, մէկ՝ ձախ, մէկ՝ Պրահա, մէկ՝ Մոսկուայ։ Դա փոխլրացնող քաղաքականութիւն չէ, դա եւ-եւ-ի քաղաքականութիւն չի։ Դա կախուած ճնշման ազդեցութիւնից կարծիքի փոփոխութիւն է»,-ասաց Սերժ Սարգսեանը։

ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ մնում է համոզման, որ բանակցողը պէտք  է փոխուի։

Անդրադառնալով ադրբեջանական ահաբեկչութեան հետեւանքով Արցախում երեք ոստիկանների սպանութիւններին ու դրան յաջորդած յայտարարութիւններին՝ Սերժ Սարգսեանն ասաց, որ ինքն էլ ոգեւորուած չէ Ռուսաստանի որոշ պաշտօնեաների յայտարարութիւններով։

«Անթոյլատրելի եմ համարում, երբ ահաբեկչին ու ահաբեկչի թիրախին դնում են նոյն հարթութեան վրայ, երկուսին էլ հանդարտութեան կոչ են անում։ Սուէտական միութեան գերագոյն խորհրդի մի նախագահ կար, անունը մոռացել եմ, երբ 80-ականներին ժողովուրդներն իրար հետ կռւում էին, ասում էր՝ կլուբնիկի պատճառով են իրար հետ կռւում։ Բայց միւս կողմից էլ մենք գոնէ երէկ տեսանք Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան հասցէական յայտարարութիւնը։ Իսկ ուրիշ աւելի յստակ յայտարարութիւններ եղա՞ն երէկ չէ առաջին օրը, երէկ։ Ես տեսայ, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարութիւնն էլ յստակ յայտարարութիւն արեց։ Բայց մեր տարածաշրջանում կայ ԵՄ յատուկ ներկայացուցիչ, ով պարտաւոր է բոլոր իրադարձութիւններին մանրամասն տեղեակ լինել։ Իսկ նա ի՞նչ ասեց։ Ի՞նչ է նշանակում՝ արիւնալի իրադարձութիւններ, դա ի՞նչ ասելու բան էր։ Պետք է ամէն ինչ դիտարկել համեմատութեան մէջ»,-ասաւ ՀՀ երրորդ նախագահը։

Աղբիւր` Panorama.am

Share