Այս օրերին աշխատանքային այցով գտնւում եմ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում։ Այցի շրջանակում ողջոյնի խօսքով հանդէս եմ եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան հիմնադրման 40-ամեակին նուիրուած միջոցառմանը։
Մինչ տօնախմբութեան մեկնարկը Իրան ժամանած մի շարք փորձագէտների եւ քաղաքական գործիչների հետ հանդիպում ենք ունեցել ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի հետ։
Նշեմ, որ մարտի 2-ին Թեհրանում մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկոյցով հանդէս գալու պատիւ ունեմ ես,
ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեանը, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցութեան պատգամաւոր Աննայ Գրիգորեանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ եւ փորձագէտներ։
Իշխան Սաղափելեանի Ֆէյսբուքի Էջից