Այս իշխանութիւնները պիտի գնան. նրանք պարտուածի հոգեբանութիւնից դուրս գալու շանս չունեն. Կիրո Մանոյեան

Այս իշխանութիւնները պիտի գնան. նրանք պարտուածի հոգեբանութիւնից դուրս գալու շանս չունեն. Կիրո Մանոյեան

«1993-94թթ., երբ Հայաստանն արդէն ընդունուել էր Միաւորուած ազգերի կազմակերպութիւն, պատճառ չուներ չճանաչել Արցախի անկախութիւնը: 30 տարիների նպատակը՝ Արցախի անկախութեան ճանաչման, միջոց է, որպէսզի վաղը միանանք: Անկախ ճանաչուած երկու պետութիւն ինչ ուզէն՝ կանէն: Կստորագրէն պայմանագիր եւ կմիանան: Միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ: Ինչի մասին  խօսում եմ՝ այս իշխանութիւններին չի վերաբերում, նրանք պէտք է գնան, որովհետեւ պատերազմում պարտուած քաղաքական ուժ են, ցանկութեան դէպքում էլ չէն կարող գտնել այնքան քաղաքական կամք, որպէսզի պարտուածի հոգեբանութիւնից դուրս գան»,- փետրուարի 24-ին «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելոյթում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյեանը:

Նա նաեւ ցաւով նշեց, որ Արցախն ինքն իրեն պաշտպանելու հնարաւորութիւնից գրեթէ զրկուած է:

«Առանց Արցախի ինքնապաշտպանութեան համակարգի հզօրացման՝ շատ բաներ ցանկութիւնից այն կողմ չէն կարող անցնել»,- ասաց Կիրո Մանոյեանը:

Share