Նիկոլի իշխանութեամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլեացիայ. Իշխան Սաղաթելեան

Նիկոլի իշխանութեամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլեացիայ. Իշխան Սաղաթելեան

Վերջին 2.5 տարուայ ընթացքում ՀՀ-ում գործող ընդդիմադիր ուժերը առնուազն 3 մեծ փորձ արել են իշխանութիւններից ազատուելու եւ երկիրը նորմալ զարգացմ,ան փուլ բերելու համար: Այս մասին այսօր՝ փետրուարի 25-ին, «Բեկում» երիտասարդական ֆորումի «Պայքարը. բացեր եւ նոր հնարաւորութիւններ երէկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորԻշխան Սաղաթելեանը:

«Նոյեմբերի 9-ից յետոյ բազմաթիւ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ տեսնելով ստեղծուած իրավիճակը առնուազն ընդդիմադիր դաշտում կար լայն կոնսենսուս, որ իշխանութիւններից պէտք է օր առաջ ազատուել:Եթէ յիշում եք՝ նոյեմբերի 11-ից սկսած տեղի ունեցան բողոքի զանգուածային գործողութիւններ, ակցիաներ, ցոյցեր, հիմա այս օրերին շատ է խօսւում, որ նոյեմբերի 9-ից յետոյ իշխանութիւնը փողոցում գցած էր, բայց յիշում եք ընդդիմադիր ղեկավարներ ձերբակալեցին, այնուհետեւ տարբեր քաղաքական գործիչների, բայց այնունամենանիւ ժողովուրդը, մարդիկ, քաղաքական գործիչներ իջել են փողոց, գնահատելով, որ գլխաւոր հարցը, որը պէտք է լուծուի երկրին պատերազմ ու պարտութիւն բերած իշխանութիւնից պէտք է ազատուել»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ «Հայրենիքի փրկութեան շարժում»-ը հասաւ նրան, որ իշխանութիւնը չէր կարողանում ազատ տեղաշարժուել, իր գործունէութիւնը ծաւալել եւ յայտարարուեց արտահերթ ընտրութեան մասին:

«Այն փաստարկը, որ մենք չմասնակցեինք ընտրութիւններին, ընտրութիւններտ լեգիտիմ չէին լինի, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ ընտրութիւններին մասնակցելէն 25 քաղաքական ուժեր»,-ասաց նա՝ նշելով,որ որեւէ մէկի հետ չէն պայմանաւորուել գնալ ընտրութիւնների, սակայն ընտրութիւնները դիտարկել են հնարաւորութիւն իշխանութիւններից ազատուելու համար:

Սաղաթելեանի խօսքով՝ «Դիմադրութուն» շարժումն ունեցել է բազմաթիւ ձեռքբերուներ, նաեւ թերութիւններ ու բացթողումներ, որից պէտք է հետեւութիւն անել եւ գնալ առաջ:

«Մենք ունենք խնդիրներ, որոնք դեռ չենք կարողացել լուծել, առաջին խնդիրը, որ մեր ժողովրդի մօտ չկայ այն խորը համոզումը, որ այս ամէն ինչի պատճառը օրուայ իշխանութիւնն է: Իրենք կարողացել են հասնել նրան, որ ով էլ լինէր այսպէս էր լինելու, սա ճակատագիր էր, Արցախեան շարժումը եւ պայքարի վերջը սա էր լինելու, որուէտեւ հնարաւոր չէր արդիւքնի հասնել, եւ սրա համար իրենք պատասխանատուութիւն չէն կրում եւ յաջորդն այն է, որ ով էլ գար այս վիճակն է լինելու: Եթէ գայ ազգային իշխանութիւն, հաստատ կարողանալու ենք նախ կասեցնել այս պարտութիւնների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Նիկոլի իշխանութեամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլեացիայ: Մեր գլխաւոր խնդիրն է լրջօրէն նախապատրաստուենք եւ պայքարը շարունակել, այս իշխանութիւնը ամէն օր նորանոր կորուստներ է բերելու»,-ասաց նա:

Share