Ռուբէն Վարդանեանը դարձել է պայքարի սիմուոլը եւ նրան հեռացնելը լաւ բան չի յուշում․ Արթուր Մոսիեան

Ռուբէն Վարդանեանը դարձել է պայքարի սիմուոլը եւ նրան հեռացնելը լաւ բան չի յուշում․ Արթուր Մոսիեան

Արայիկ Յարութիւնեանն իբր բացատրութիւն է տուել, թէ ինչու է ազատել Ռուբէն Վարդանեանին Արցախի պետնախարարի պաշտօնից, բայց, այդ եւ՛ Ալիեւի, եւ՛ Նիկոլի պահանջն էր, ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղին վերաբերուող ցանկացած հարցում նրանք սինխրոն գործում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը՝ անդրադառնալով երէկ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի որոշմանը, որով Ռուբէն Վարդանեանն ազատուեց Արցախի պետնախարարի պաշտօնից։

«Եթէ մարդիկ դա չէն տեսնում, դա իրենց մեղքն է։ Իսկ Արայիկ Յարութիւնեանը, թէ ում պահանջն է կատարել` Նիկոլի, թէ՝ Ալիեւի, նա դրա բացատրութիւնը տուել է, որը մէզ չի բաւարարեցնում»,- ասաց նա։

Խմբակցութեան ղեկավարը նշեց, որ շատ կարճ ժամանակում Ռուբէն Վարդանեանը դարձել է պայքարի սիմուոլը․ «Դա է ապացուցում դեկտեմբերին 25-ին տեղի ունեցած մի քանի տասնեակ հազարանոց հանրահաւաքը։ Արցախի ժողովուրդը ընտրել է այդ ուղին, եւ Ռուբէն Վարդանեանը դարձել էր պայքարի սիմուոլը եւ նրան հեռացնելը լաւ բան չի յուշում եւ սխալ է մեր կարծիքով»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ Փաշինեանն իշխանութեան է բերուել Արցախը յանձնելու նպատակով եւ քանի գնում է, բոլորը համոզւում են դրանով․ «ՔՊ-ականները բերուել են որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց վախենամ, որ Արցախով չի բաւարարուի եւ նոյնը կը լինի մնացած տեղէրում, եթէ ժողովուրդը ուշքի չգայ եւ այդ ազգակործան պատուհասներին չվռնդի»,- աւելացրեց պատգամաւորը։

Անդրադառնալով Հաագայի դատարանի կայացրած միջանկեալ որոշմանը քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է ամէն ինչ անէն, որոշումը ինքն իրեն կեանքի չի կոչուելու․ «Կանէն, թէ չէն անի, դա երկրորդական հարց է։ Խաղաղութիւն մուրացող, հանուն իր իշխանութեան ամէն ինչի համաձայնող իշխանութեան դէպքում եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը որեւէ յաջողութիւն չէն ունենալու»։

Արթուր Մոսիեանը յաւելեց, որ Արցախը իր 70-ից աւել օր բլոկադայի ընթացքում ապացուցեց, որ հումանիտար կամ այլ խնդիրները իհարկէ դժուար են, բայց ամենակարեւոր հարցը Արցախի ապագայի հարցն է, եւ ցանկացած արցախցի մտածում է միայն այդ ուղղութեամբ․ «Նիկոլի եւ իր խունտայի վարած քաղաքականութիւնը ոչ մի արցախցու վստահութիւն չի ներշնչում։ Հայաստանի իշխանութիւնները որեւէ կապ չունեն թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի հիմնարար իրաւունքների հետ։  Շատ կարճ ժամանակ յետոյ ժողովուրդը դրանում կը համոզուի։ Մի մարդ, որ ասում է, որ այս սարը մէզ պէտք չի, ինչ ասես դրան»,- ասաց նա։

Share