Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացուել է նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացուել է նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարաւ-արեւելք փետրուարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 23:33-ինտեղի  է ունեցել երկրաշարժ օջախի 10 կմ խորութեամբ, 4․3 մագնիտուդ հզօրութեամբ։   «Արմենպրես»-ին այս մասին յայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութիւնից։

Էպիկենտրոնային գոտում ստորգէտնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացուել է Սիւնիքի մարզի Ագարակ, Մեղրիեւ Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնութեամբ։

Share