«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի ղեկավարութիւնը երբեք չի էլ թաքցրել իր նեարդայնացածութիւնը Ռուբէն Վարդանեանի՝ Արցախի պետնախարար նշանակուելու փաստից: Պարզւում է, սակայն, որ Վարդանեանի «թեման» խիստ յուզում է նաեւ Թուրքիային:
«Փաստ» թերթի տեղեկութիւններով, այդ երկիր կատարած այցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին պարզ տեքստով ասուել է, որ ադրբեջանայ-թուրքայ-հայկական «խաղաղութեան պայմանագրի» ստորագրմանը խանգարող գործոններից մէկը հէնց Արցախի պետնախարարն է:
Կառաւարութեան մեր աղբիւրը տեղեկացնում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը Նիկոլ Փաշինեանի անունից խոստացել է, թէ շատ շուտով կը կարողանան հասնել նրան, որ Ռուբէն Վարդանեանը «հեռացուի ճանապարհից»: