ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միւնխենի անվտանգութեան համաժողովի շրջանակներում փետրուարի 18-ին ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը կը հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է ԱՄՆ պէտքարտուղարութիւնը:
« Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքէնը Գերմանիայի Միւնխէն քաղաքում կը հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշուած է պէտքարտուղարի օրակարգում։
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը տիկնոջ՝ Աննայ Յակոբեանի հետ փետրուարի 16-19-ն աշխատանքային այցով գտնւում է Միւնխենում, որտեղ մասնակցում է Անվտանգութեան համաժողովին։ Միւնխենում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։