Ապագայ լրագրողները հյուրընկալել էին «Ազդակ» օրաթերթի խմբագրին

Ապագայ լրագրողները հյուրընկալել էին «Ազդակ» օրաթերթի խմբագրին

Փետրուարի 10-ին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիւրընկալուել էր «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր եւ տնօրէն, միջազգային յարաբերութիւնների քաղաքագէտ- վերլուծաբան Շահան Գանտահարեանին։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը ողջոյնի խօսքում նշեց, որ «Ազդակը» ունի հմուտ խմբագիր եւ խմբագրակազմ: Նրանք կարողանում են զգալ ժամանակի շունչը եւ արձագանքել օրուայ խնդիրներին, որոնք համազգային են, համայն հայութեանն են:

Նոր մեդիայի եւ հաղորդակցութեան ամբիոնի վարիչ Դաւիթ Պետրոսեանը համոզմունք յայտնեց, որ «Ազդակն» այսօր էլ շարունակում է Սփիւքում դիմագրաւել Հայ Դատին ուղղուած տարբեր մարտահրաւէրները: Մասնաւորապէս մեր օրերում առաւել սուր կերպով դրուած են Արցախի անվտանգութեան, արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան հիմնախնդիրները, որոնց նուիրուած հրապարակումները չէն իջնում թերթի էջերից:

Այնուհետեւ խօսքը տրուեց «Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարեանին: Խմբագրապետը ներկայացրեց թերթի մասնագիտական առօրեան, ձեռքբերումները եւ այն խնդիրները, որոնց յաղթահարումը Սփիւռքում զգալի ջանքեր է պահանջում խմբագրակազմից: Գանտահարեանը ուսանողներին ներկայացրեց նաեւ թերթի աշխատանքները տեղեկատուական նոր տեխնոլոգիաների պայմաններում, համացանցում սեփական կայքով հանդէս գալու առաւելութիւններն ու դժուարութիւնները եւ նշեց, որ անկախ գլոբալացման նոր մարտահրաւէրներից՝ «Ազդակը» շարունակում է հաւատարիմ մնալ Սփիւռքում հայութեան միասնական պայքարի սկզբունքներին, Սփիւռք-Հայաստան փոխյարաբերութիւններում համազգային շահով առաջնորդուելու գաղափարներին, Հայ դատի խնդիրների լուծման ուղղութեամբ նոր լուծումների փնտրտուքին:

Այնուհետեւ Շ. Գանտահարեանը պատասխանեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հարցերին՝ ուրախութեամբ խոստովանելով, որ նրանց լրջմիտ հարցադրումները վկայում են լրագրողների նոր սերնդի ազնիւ մտահոգութիւնը Հայաստանի ներկայի ու ապագայի հանդէպ:

Նանէ Աւանեսեան

Ալբերտ Աւէտիսեան

2-րդ կուրս

Share