Փետրուարի 16-ին ՀՅԴ անդամ, պետական գործիչ, Արցախի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, ղարաբաղեան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչեանի ծննդեան օրն է:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»ի համաձայն ինչպէս տեղեկացրել են Արցախի Հանրապետութեան ԱԺ լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը խորհրդարանի պատգամաւորների ուղեկցութեամբ այցելել է Ստեփանակերտի յուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչեանի շիրմաքարին:
Քաղաքական գործչի գիտական նախասիրութիւնների իրագործման ժամանակաշրջանը համընկաւ ղարաբաղեան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ եւ տոհմիկ, աւանդապահ ընտանիքում մեծացած, հիմնաւոր հայկական կրթութիւն ստացած, ազգային գաղափարներով սնուած երիտասարդը նետուեց այդ պայքարի յորձանուտը։
«Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- այս համոզմանն էր Արթուր Մկրտչեանը: Այսօր էլ արցախահութիւնը առաջնորդւում է նոյն գաղափարով: