Լիլիթ Գալսեան
Սա Արման Բաբաջանեանն է՝ «Հանուն հանրապետութեան» կուսակցութեան նախագահը։ Դաշնակցութեանը զրպարտելու համար դատարանը պարտաւորեցրել է նրան ներողութիւն խնդրել ՀՅԴ-ից եւ Գերագոյն մարմնի բոլոր անդամներից։
2019 թ․ խորհրդարանական ելոյթի ժամանակ նա Դաշնակցութեանն անուանել էր «ահաբեկչական անցեալով յայտնի ուժ»:
ֆեյսբուքեան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնուազն 4 հեռուստաընկերութեան մասնակցութեամբ, դատարանը պարտաւորեցրել է նրան ասել հետեւեալը․
«Յարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան վերաբերեալ ունեցած ելոյթումս տեղ գտած վիրաւորական արտայայտութիւնների համար ներողութիւն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպէս նաեւ կուսակցութեան ԳՄ բոլոր անդամներից»։
Ես բաւարարուած եմ՝ թե՜ որպէս հայ մարդ ու քաղաքացի, թէ՝ որպէս ՀՅԴ ԳՄ անդամ։
Բայց ցաւօք, Բաբաջանեանը մենակ չէ․․․ Դաշնակցութեանը զրպարտում են, իսկ աւելի ճիշտ Դաշնակցութեան դէմ վայրահաչում են շատերը․ գոյեանքներ, որոնց ինտելեկտը տրակտորի անիւի համեմատ իսկ անմրցունակ է։
Սրանք բոլորն իրենց լկտի եւ անբարոյ պահուածքի համար պատասխան են տալու՝ վաղ, թէ՝ ուշ։
Որոշ ինֆուզօրիայ հողաթափիկներ՝ փորձելով ինքնահաստատուել եւ հետ չմնալ հակազգային եւ հակապետական թրենդից՝ այսօր էլ Դաշնակցութեան անցած ուղին ռեւիզիայի ենթարկելու թրքահաճ մտահոգութիւններ են շաղ տալիս Խորհրդարանի ամբիոնից։
Այսօր Դաշնակցութեան դէմ ուղղորդուած, ծրագրային պայքարը՝ մեդիայի փակումը, քաղբանտարկեալները, քրէական հետապնդումները, միանգամայն տեղաւորւում են Հաեօց պետականութիւնը կազմաքանդելու, պետականութիւնը պահելու կամքն ու երազանքը ջախջախելու օտարածին, թրքահաճ ծրագրի մէջ։
Անհերքելի է՝ Դաշնակցութեան դէմ բոլոր ոտնձգութիւններն անփառունակ աւարտ են ունեցել, այս էլ 132 տարի։ Եւ կ’ունենան․․․
Բայց ցաւալին այն է, որ այս տեղեկատուական, ապազգային հոսքերի արդիւնքում դեգրադացւում եւ յուսալքւում է հայ մարդը։
Սրանց ուզածն էլ սա է․ ստեղծել քաոսացած, ընդհանրական երազանքներ ու նպատակներ չունեցող, միմեանց մերժող ու ատող մի խառնամբոխ։
Իմունիտետ չունեցող հիւանդ ազգը սկսում է հաւատալ ոչ թէ սեփական ուժերին այլ՝ տանիք ու ապահւութիւն է փնտրում թուրքի, ռուսի, ֆրանսիացու կամ պարսիկի դրօշի տակ։
Որովհետեւ մենք մեր ձեռքով ինքնաոչնչացւում ենք․ մենք իմունիտետ, արժանապատուութիւն կամ տեսլական չունենք, մերը յարմարուելն է, գոյատեւելը, օտարի թեւի տակ գէտնաքարշ ապրելը․․․մ՜ի դարձեք հայրենադաւ յարմարուողներ․․․
Մենք ոչ թէ դաս ենք քաղում մեր սխալներից կամ այլոց յաջողութիւններից, այլ սնւում ենք ատելութեան, մերժումի, ինքնախարանման ու մերժման յարատեւ հարացոյցից։
Չի կարող երրորդ հազարամեակում, այն էլ աշխարհի նոր ճարտարապետութեան բուն ընթացքում, ապագայ ունենալ մի ժողովուրդը, ով իր ձեռքով սպանել է հեղինակութիւններին ու ինքնութանական արժէքները/եկեղեցի, մշակոյթ/անցեալ, էլիտաներ, պետական ինստիտուտներ․․․/
ՄԻ ԴԱՐՁԷՔ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԽԱՂԱՆԻ ՊԱՏՈՒԱՆԴԱՆԸ․․․