Միրզոյեանի այցը և փրկարարների պատանդը. Գեղամ Մանուկեան

Միրզոյեանի այցը և փրկարարների պատանդը. Գեղամ Մանուկեան

Արցունքախառն ցաւակցութիւններից, Արցախի` 2 ամսից աւելի թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում մի քանի օր շարունակ Թուրքիայ փրկարարներ ու օգնութիւն ուղարկելու քայլն ամենատարբեր կերպով արդարացնելուց յետոյ սրանք որոշել են սողալով մեկնել Անկարայ։

• Թուրքիայ Արարատ Միրզոյեանի մեկնելու մասին կայ միայն մէկ կիսապաշտօնական գրութիւն ԱԳՆ խօսնակ Վահան Հունանեանի թուիթերեան էջում։ Այլ պաշտօնական գրութիւն, հաղորդագրութիւն չկայ։

• Փոխարէնը Թուրքիան իր ԱԳՆ կայքում մի քանի լեզուով այդ մասին յայտարարել է։

• Սեփական հայրենակիցների մօտ արդարանալու համար սրանք նշում են, թէ Արարատն այցելելու է Ադըեամանում աշխատող մեր փրկարարներին, ապա Անկարայում հանդիպելու է իր թուրք գործընկեր Չաւուշօղլուի հետ։ Վերջին հանդիպումը շատ իմիջիայլոց է նշել հայկական կողմը։

• Բայց պարզւում է Թուրքիան Արարատին (տա Աստուած այս անգամ էլ չսխալուէն ու Արաբատ չկոչէն) որոշել է խոնարհման արարողութեամբ ընդունել։ Նրանք ԱԳՆ պաշտօնական հաղորդագրութիւնում շեշտել են, որ մինչեւ հիմա չհերքուած Թուրքիայի հետախուզութեան հետ համագործակցութեան պատրաստակամութիւն յայտնած Արարատը գալիս է նախ Անկարայ, Թուրքիային, մէջբերում եմ՝ երկրին համերաշխութիւն արտայայտելու եւ ցաւակցութիւնները յայտնելու նպատակով։ ( https://www.mfa.gov.tr/no_-44_-ermenistan-disisleri… )։ Դրանից յետոյ միայն նա կայցելի Ադըեաման՝ հայ փրկարարներին տեսակցութեան։

• Իսկ Հայաստանի ԱԳՆ խօսնակը հակառակն է փորձել պնդել իր հաաղորդագրութիւնում՝ Չաւուշօղլուի հետ հանդիպման մասին ակնարկելով իմիջիայլոց։

• Յատկանշական է՝ Արարատը Թուրքիայում է լինելու ճիշտ այն օրը, երբ, ինչպէս երէկ կառավարութեան նիստում Էրդողանն է յայտարարել, երեկոյեան Ադրբեջանում, Թուրքիայում ու ինքնահռչակ թուրքական օկուպացուած հիւսիսային կիպրոսում նոյն ժամին մեկնարկելու է «Թուրքիայ մէկ սիրտ» կարգախօսով համաժողովրդական դրամահաւաքը ( https://www.milliyet.com.tr/…/cumhurbaskani-erdogan… ) ։ Արարատին չխաբէն ու դրա մէջ չքաշէն։

• Արարատը պէտք է որ անկոչ հիւր լինէր Թուրքիայում, ու իր փոխարէն ուղարկեր նորանշանակ երիտասարդ տեղակալ Վահան Կոստանեանին։ Նրան ու Ռուբէն Ռուբինեանին միայն հայկական օգնութեան համար շնորհակալութիւն յայտնեցին։ Կամ էլ Արարատ Միրզոյեանն ու հայ իշխանաւորները մրցակցում են, թէ ով աւելի շատ կծառայի Թուրքիային։

• Վերջապէս, կարծես Նիկոլ-Արարատ իշխանական ծառայամտութեան ու թուրքամոլութեան համար հայ փրկարարներին պատանդ են պահում Թուրքիայում, որտեղից բազմաթիւ երկրների խմբեր արդէն հեռացել են բնակիչների, թալանչի խմբերի յարձակումների, անապահւութեան, մեծ մասամբ նաեւ աշխատանքների անիմաստութեան համար։ Երեկ արդէն դուրս ելան նաեւ առաջինը օգնութեան շտապած ռուս փրկարարները:

• Ու վերջապէս, այդ թուրքահաճութեան ֆոնին, առնուազն մէկ պաշտօնեայ (ասենք՝ գլուխը քարը, էն Զարեհ Սինանեանին գործուղէիք Սիրիայ, Հալեպ, մեր հայրենակիցներով առնուազն բնակեցուած քաղաք), որտեղից, ի դէպ, հայ փրկարարներն արդէն վերադարձել են։


Պարզուեց հայ փրկարարներն իրօք «պատանդ» են Թուրքիայում

Կարճ ժամանակ յետոյ տեղեկութիւն ստացայ, որ մեր փրկարարները եւս, այլ օտար պատուիրակութիւնների նման, պատրաստուել են վերադառնալ Հայրենիք։ Հաւաքել են արդէն իրենց բազաւորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրուել՝ շարունակել մնալ Ադըեամանում, որպէսզի այսօր Արարատ Միրզոյեանի հետ լուսանկարուէն ու նոր միայն վերադառնան։

Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով, առանց յաւելեալ պատրաստութեան ուղարկել էին:

Նշէնք, որ Արարատ Միրզոյեանն այսօր մեկնելու է Թուրքիայ, որտեղ տեղի է ունենալու նրա եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադըեաման քաղաքում հանդիպելու է նաեւ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Գեղամ Մանուկեան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share