Լեմկին ինստիտուտը կրկին ահազանգում է Արցախի շրջափակումը վերացնելու համար

Լեմկին ինստիտուտը կրկին ահազանգում է Արցախի շրջափակումը վերացնելու համար

Ցեղասպանութիւնների կանխարգելման Լեմկին ինստիտուտը կրկին յայտարարութիւն է տարածել Լաչինի միջանցի շրջափակման վերաբերեալ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասուած է․«Փետրուարի 12-ին լրացաւ ադրբեջանական կեղծ էկոլոգների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման երկրորդ ամիսը։Չնայած միջազգային հանրութեան անդամների որոշ  ջանքերին, ոչինչ չի վկայում այն մասին, որ շրջափակումը կուերացուի կամ ադրբեջանական ռեժիմը պատժամիջոցների կէնթարկուի այդ հումանիտար ճգնաժամը թոյլ տալու, հաւանութիւն տալու եւ աջակցելու համար։

Ընդհակառակը, միջազգային հանրութիւնը, կարծես, պատրաստ է լռել, քանի դեռ այս ռեժիմը կազմակերպում է բնիկ հայերի հերթական ցեղասպանութիւնը։Ցեղասպանութիւնների կանխարգելման Լեմկին ինստիտուտ  արդէն հրապարակել է նախազգուշացում եւ մի քանի թարմացումներ, որոնք տեղեկացնում են 2020 թուականի ագրեսիւ պատերազմի ժամանակ Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնների ցեղասպան բնոյթի, 2022 թուականի սեպտեմբերին բռնութիւնների սրման եւ 2022 թուականի դեկտեմբերից Արցախում հայերի շարունակուող շրջափակման մասին:

Մենք եւս մէկ անգամ կրկնում ենք միջազգային հանրութեանը ուղղուած մեր կոչը ՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի նա անյապաղ վերացնի շրջափակումը, պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ռեժիմի դէմ ՝ հայ ժողովրդի դէմ պարբերաբար իրականացուող յանցաւոր գործողութիւնների համար եւ օգնել տարածաշրջանում հայ ժողովրդի խաղաղ երկխօսութեան, պաշտպանութեան եւ անվտանգութեան պատշաճ մեխանիզմի ստեղծմանը»:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Share