Այսօր՝ փետրւարի 13-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Սէյրան Օհանեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով:
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Դատախազի միջնորդագրերի ներկայացմանը մենք չմասնակցեցինք, քանի որ կարծում ենք, որ բոլոր գործերի վաղեմութեան ժամկէտններն անցած են, եթէ մենք ստորագրէինք այդ մասին փաստաթուղթն, ապա ԱԺ-ում քննարկումներ չէին լինի»,- յայտնեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը՝ պատասխանելով իր նկատմամբ հասարակական քրէական հետապնդման թոյլտւութիւն ստանալու՝ ՀՀ գլխաւոր դատախազի միջնորդութեան վերաբերեալ հարցին:
Նա ասաց, որ ինքը եւ Արմէն Չարչեանը հրաժարւել են ստորագրել միջնորդագրերը, որովհետեւ գտնում են, որ մեղաւոր չեն եւ այդ գործերը շինծու են:
«Որեւիցէ մի շահ, որեւէ մի հարցում չենք ունեցել եւ որեւիցէ մի շրջանակի հետ մենք պայմանաւորւածութիւններ չենք ունեցել»,- ասաց Օհանեանը:
Ըստ նրա՝ ԱԺ քննարկմանը չեն մասնակցել, քանի որ գործող իշխանութիւնների համար անվտանգային խնդիրենը գերակայ չեն եւ այդ միջնորդութիւններն իրականացւել է հանրութեան ուշադրութիւնը շեղելու համար, միւս կողմից էլ համոզւած էին, որ, ինչպէս միւս հարցերը, այնպէս էլ իր եւ պրոֆեսոր Չարչեանի նկատմամբ միջնորդութիւնը մեծամասնութիւնը դակելու է:
«Մենք պատասխանատու չենք այսօրւայ իշխանութիւնների, ՔՊ-ական մեծամասնութեան առաջ: Հիմա մեղադրանք է առաջադրւել, գործերը գտնւում է դատաիրաւական համակարգում եւ մեր անմեղութիւնն մենք այնտեղ կապացուցենք եւ կը ներկայացնենք մեր հանրութեանը»,- յայտարարեց պաշտպանութեան նախկին նախարարը:
Անդրադառնալով խորհրդարնում գլխաւոր դատախազի հնչեցրած շեշտադրումներին՝ Օհանեանն ասաց. «Նախ այնտեղ զօրամաս չէ, մի քանի անգամ զօրամաս անւանելով իշխանութիւնը փորձում է նորից շեղել մեր հանրութեան ուշախդրութիւնը: Դրանք հին եւ չշահագործւող, հողամաս եւ աւերւած շինութիւններ էին»:
Օհանեանի խօսքով՝ բանակի ձեւաւորման առաջին փոլում շատ շինութիւններ օգտագործւել են որպէս ժամանակաւոր զինւորական կացարաններ, բայց ԶՈՒ զարգացմանը զուգահեռ կառուցւել են աւելի լաւ շինութիւններ, մշտական տեղակայման վայրեր եւ այդ շինութիւնները դուրս են մնացել շահագործումից:
«Աւելորդ ծախսերի աղբիւր են դրանք եղել: Նրանց պահպանման համար աւելի մեծ ծախսեր էր արւում քան նրանց հիմնական գներն էին, եւ այն ձեւակերպւել է պետութեան ահմապատասխան օրգանների կողմից»,- յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավարը եւ շարունակեց. «Դատախազութեան կողմից ներկայացւածը ոչ թէ միջորդութիւն էր, այլ ակնյայտ մեղադրանք, իսկ մեղադրանքն առաջադրում են իրաւապահ մարմինները, որոնց առաջ էլ պատասխանատու ենք լինելու հետագայում»:
«Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանն էլ լրացրեց իր գործընկերոջ միտքը՝ ասելով. «Մի իշխանութիւն, որը տասնեակ զօրամասեր է յանձնել թշնամուն յանցաւոր գործողութեան հետեւանքով, հիմա էլ ՊՆ-ի 71 հատ գոյք, այդ թւում նաեւ զօրամաս համարւող տարածքներ է հանել վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքն օտարելու մէջ»:
Մինասեանի խօսքով՝ գործը քաղաքացիաիրաւական հարց է եւ իշխանութիւնները փորձելով այն տեղափոխել քրէաիրաւական հարթութիւն յստակ նպատակ ունեն արժեզրկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել է պետութիւնը՝ անվտանգութեամբ, պաշտպանութեամբ, բանակը կայացրածների հրերոսութեամբ:
«Պատահական չէ, որ ԱԺ նախագահի սխալ է ձեւակերպում, դուք էլ լսեցիք: Սէյրան Օհանեանը «Ազգային հերոս» չէ, այլ «Արցախի հերոս» է, բայց իրենց շեշտադրումը, թէ պէտք է զրկել հերոսի կարգավիճակից, ցոյց է տալիս իրենց վարած քաղաքականութեան գիծը, որ իրենց նպատակը մեր զոյգ հանրապետութիւնների անկախութեան եւ անվտանգութեանն ապահովմանն ուղղւած գործողութիւնների վարկաբեկումն է:
«Արցախի հերոսի» կոչումը շնորհում է Արցախի իշխանութիւնները, այլ ոչ թէ Հայաստանի: Սրանք սովոր են, որ Արցախի իշխանութիւնների փոխարէն էլ իրենք որոշում կայացնեն, դրա համար էլ Արցախի 75%-ը յանձնում էին թշնամուն»,-յայտարարեց Արծւիկ Մինասեանը: